Եսայու մարգարեության մեկնություն 45:2

Սրբ․ Գրիգոր Տաթևացի

Ես կ՚ընթանամ քո առջեւից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները եւ կը փշրեմ երկաթէ նիգերը:
   
   Խորտակելու եմ պղնձե դռները ու փշրելու եմ երկաթյա նիգերը։

   Պղնձե դռները բաբելացիներն էին, որոնք ամուր պահպանությամբ փակել էին գերյալներին ու չէին կամենում արձակել նրանց: Երկաթյա նիգը Հրեաստանի շրջակա աշխարհն է, որ գաղտնորեն պնդում էր, որպեսզի չազատեն գերիներին: Իսկ հոգևոր իմաստով պղնձե դռներն ու երկաթյա նիգերը սատանայի հպարտությունն ու հնարքն էր, որով կապել էր մարդկանց ու հոգիներին, սակայն Տերը, դժոխքը խորտակելով, հոգիներին ազատեց այնտեղից, իսկ մարդկանց՝ մոլորություններից: Դարձյալ, պղնձե դռները խորհրդանշում են մեղքը, իսկ երկաթյա նիգերը՝ մահը, որով մարդիկ կապված ու բանտված էին, բայց Տերը խորտակեց այդ արգելքներն ու ազատեց մեզ:
   

Ա. Լոպուխին

«Ես կընթանամ քո առջևից ու կհարթեցնեմ լեռները, կփշրեմ պղնձե դռներն ու կջարդեմ երկաթյա նիգերը»: [2] (Սինոդական թարգ․)
   
   «Ես կընթանամ քո առջևից ու կհարթեցնեմ լեռները․․․» - «Լեռները հարթեցնել» արտահայտությունն այստեղ խորհրդանշում է նվաճված թագավորություններն ու ժողովուրդներին (Ես․ 40:4 հմմտ. Ես․ 2:14):
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Ես կ՚ընթանամ քո առջեւից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները եւ կը փշրեմ երկաթէ նիգերը:
(Արարատ թարգ․) Ես կքայլեմ քո առջևից, կհարթեցնեմ խորդուբորդ տեղերը, կփշրեմ պղնձե դռները և կկոտրտեմ երկաթյա նիգերը։
(Գրաբար) Ես երթայց առաջի քո. զլերինս հարթեցից. զդրունս պղնձիս խորտակեցից, եւ զնիգս երկաթիս փշրեցից: