Ա. Լոպուխին
«Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որով դու պետք է գնաս»։ [17] (Սինոդական թարգ․)
«Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը...» - Նմանատիպ արտահայտությունների իմաստը մեր կողմից բացահայտվել է դեռ ավելի վաղ (Ես. 41:14 և 43:14)։
«Որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որով դու պետք է գնաս...» - Իսրայելի հետ Տիրոջ ունեցած նախախնամական և առաջնորդող հարաբերությունների զորավոր ու արտահայտիչ մի պատկեր է սա (Բ Օրին. 4:7-8, 7:6-10, Ես. 47:12 և այլ տեղիներ):
--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկեց քեզ. «Ես եմ քո Աստուածը, ե՛ս քեզ ճանապարհ ցոյց տուի, որով դու գնացիր:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը՝ քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պետք է գնաս։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր` որ փրկեացն զքեզ սուրբն Իսրայէլի. ես եմ Աստուած քո, ցուցի քեզ գտանել ճանապարհ ընդ որ գնայցես:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: