Ա. Լոպուխին
«Նրանից ծնված բոլոր որդիների մեջ չկար մեկը, որ առաջնորդեր նրան, և նրա մեծացրած բոլոր որդիների մեջ չկար մեկը, որ բռներ նրա ձեռքից»։ [18] (Սինոդական թարգ․)
«Դու․․․ խմեցիր Նրա բարկության գավաթը․․․ նրա մեծացրած բոլոր որդիների մեջ․․․ չկար մեկը, որ առաջնորդեր նրան»։ Երուսաղեմի կողմից ցմրուր ըմպված «Աստծո բարկության գավաթ» արտահայտության ներքո հասկացվում է ա՛յն արհավիրքների և տառապանքների գավաթը, որոնք տեղի են ունեցել Աստծո «թույլատվությամբ»՝ Երուսաղեմի բնակիչների մեղքերի պատճառով և նրանց կողմից այդ մեղքերը գիտակցման համար (հմմտ․ Սաղմ․ 74։9)։ Իսկ ահա օրհասական պահին որևէ օգնություն չցուցաբերած «Երուսաղեմի որդիներ» արտահայտության ներքո էլ սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին հասկանում է հրեական ժողովրդի համար պատասխանատու առաջնորդներին՝ նրա քահանաներին, ղևտացիներին և դպիրներին, որոնք, Փրկչի խոսքերի համաձայն, թեպետ իրենց ձեռքն էին վերցրել «օրենքը հասկանալու բանալին», սակայն ո՛չ իրենք են փրկվում, և ո՛չ էլ ուրիշներին են փրկում (Մատթ․ 23)։ Հատկապես Ժողովրդական առաջնորդների լիակատար անզորությունը ի հայտ եկավ մասնավորապես հռոմեացիների կողմից իրականացված Երուսաղեմի վերջին ավերածության ժամանակ, երբ որ այսպես կոչված «նախանձահույզների» նախաձեռնած ներքին կռիվներն ու հարուցած ինտրիգային տրամադրությունները հռոմեական պաշարումից էլ ավելի մեծ ազդեցություն ունեցան քաղաքի անկման և այնտեղ տեղի ունեցած սարսափելի արհավիրքների համար» (Հովսեփիոս Փլավիոս)։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Եւ քո բոլոր որդիների մէջ, որոնց դու ծնեցիր, մէկը չեղաւ, որ մխիթարէր քեզ. քո բոլոր որդիների մէջ, որոնց դու մեծացրիր, մէկը չեղաւ, որ զօրավիգ դառնար քեզ:
(Արարատ թարգ․) Իր ծնած բոլոր որդիների մեջ չկա մեկը, որ առաջնորդի իրեն, և իր մեծացրած բոլոր ուստրերից չկա մեկը, որ բռնի իր ձեռքից։
(Գրաբար) Եւ ոչ ոք էր որ մխիթարէր զքեզ յամենայն որդւոցն քոց զոր ծնար: եւ ոչ ոք էր որ ձեռնտու լինէր քեզ յամենայն որդւոցն քոց զորս բարձրացուցեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: