Եսայու մարգարեության մեկնություն 54:13

Ա. Լոպուխին

«Եվ քո բոլոր որդիները կուսուցանվեն Տիրոջ կողմից, և մեծ պիտի լինի քո որդիների խաղաղությունը»։ [13] (Սինոդական թարգ․)
   
   «Եվ քո բոլոր որդիները կուսուցանվեն Տիրոջ կողմից, և մեծ պիտի լինի քո որդիների խաղաղությունը։ Դու պիտի հաստատվես արդարության մեջ, հեռու կլինես բռնությունից, որովհետև դու վախենալու բան չես ունենա, և արհավիրքից, որովհետև այն քեզ չի մոտենալու» - Սույն համարները նկարագրում են ապագայում նորկտակարանյան Եկեղեցու ներքին բարեկեցությունը։

   «Եվ քո բոլոր որդիները կուսուցանվեն Տիրոջ կողմից․․․» - Այն մասին, որ Տերն Իր նորկտակարանյան զավակների վրա խաղաղություն և ողորմություն կհեղի ու նրանց սիրո, իմաստության և բարեպաշտության շնորհալի դասեր կտա, բազմիցս հիշատակվում է Հին և Նոր Կտակարանների շատ հատվածներում (Ես․ 44։3, Երեմ․ 31։33-34, Եզեկ․ 11։19, Հովել 2։28, Հովհ․ 6։45, Գործք․ 2։17, Ա Թես․ 4։9 և այլ տեղիներ)։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Աստծուց խրատուած որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղութեան մէջ պիտի լինեն:
(Արարատ թարգ․) Քո բոլոր որդիների ուսուցումը Տիրոջից պիտի լինի, և մեծ պիտի լինի նրանց խաղաղությունը։
(Գրաբար) եւ զամենայն որդիս քո փրկեալս յԱստուծոյ, եւ ի բազում խաղաղութեան մանկունք քո: