Եսայու մարգարեության մեկնություն 54:15

Ա. Լոպուխին

«Ահա, կզինավորվեն քո դեմ, սակայն ոչ Իմ կողմից, ով էլ որ ընդդեմ քեզ զինավորվի՝ կընկնի»։ [15] (Սինոդական թարգ․)
   
   «Ահա, կզինավորվեն քո դեմ, սակայն ոչ Իմ կողմից, ով էլ որ ընդդեմ քեզ զինավորվի՝ կընկնի։ Ահավասիկ, Ես եմ ստեղծել դարբնին, որը փուքսով փչում է կրակի կայծերի վրա և գործիքներ է պատրաստում իր գործի համար, և Ես նաև կործանողին եմ ստեղծում՝ ոչնչացնելու համար: Ոչ մի զենք, որն ընդդեմ քեզ է ստեղծվել, հաջողություն չպիտի ունենա, և յուրաքանչյուր լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի քո կողմից։ Սա Տիրոջ ծառաների ժառանգությունն է, նրանց արդարացումն Ինձանից է, - ասում է Տերը» - Տերն Իր ամենազոր օգնությունն է խոստանում ընդդեմ այն բոլոր թշնամիների, որոնք երբևէ կզինավորվեն Իր Եկեղեցու դեմ։

   «Ահա, կզինավորվեն քո դեմ, սակայն ոչ Իմ կողմից․․․» - Եկեղեցուն պատուհասած արհավիրքների և տառապանքների մեկնաբանության վերաբերյալ մի նոր տեսակետ է հաստատվում․ հինկտակարանյան Եկեղեցին ենթարկվում էր արհավիրքների, որոնք նրան դարձի բերելու համար Ինքը՝ Աստված էր թույլատրում կամ նույնիսկ հենց Նա Ինքն էլ ուղարկում էր (Ես․ 1։5-6, 2։6, 6։10, 10։5, Երեմ․ 7։25-34, Եզ․ 8-11-րդ գլուխներ և այլ տեղիներ)։ Իսկ ահա նորկտակարանյան Եկեղեցու տառապանքները՝ արհավիրքներն ու հալածանքները, ունեն այլ «աղբյուրներ» և նշանակություն, որոնք մասամբ բացահայտվում են Պետրոս առաքյալի կողմից (Ա Պետ. 4:12-13):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Ահա եկողները իմ անունով պիտի մօտենան քեզ, քեզ մօտ պիտի պանդխտեն եւ քեզ ապաստան դարձնեն:
(Արարատ թարգ․) Ահա նրանք անպատճառ կհարձակվեն քեզ վրա, բայց դա ինձնից չի լինի. ով հարձակվի քեզ վրա, նա պիտի ընկնի քո պատճառով։
(Գրաբար) զի ահաւասիկ եկք` առ քեզ վասն իմ մերձեսցին. եւ առ քեզ պանդխտեսցին, եւ զքեզ ապաստան արասցեն: