Սուրբ Եփրեմ Ասորի
Սեիր լեռան վրայով ոտքով տասնմեկ օրվա ճանապարհ է Քորեբից դեպի Կադես բառնեա:
Երկրորդ օրենքը [տրվեց] և բացատրվեց Քորեբից մինչև Սեիր լեռն [ընկած] տասնմեկօրյա ճանապարհորդությունից հետո: Սրանում է թաքնված գաղտնիքը, [քանի] որ տասնմեկերորդ ժամին Էմմանուելը դուրս եկավ կորած ազգերին փնտրելու և նրանց սովորեցրեց նոր ուխտի պատվիրանները: «Ֆառանի, Թոփելի, Ղոբանի, Հանգրվանների ու Ոսկեկի» միջև։ Սրանք հինգ վայրեր են, որոնցով մատնանշվում է հինգերորդ դարի խորհուրդը, որի ներքո էլ մենք ուղղակիորեն նկատի ենք ունենում մեր Տիրոջ Գալստյան ժամանակը, ճիշտ առակում ասվածի նման՝ նա դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու՝ առավոտյան, երրորդ, վեցերորդ, իններորդ և տասներորդ ժամերին (տե՛ս Մտթ. 20:1-6):
Ա. Լոպուխին
Սեիր լեռան վրայով ոտքով տասնմեկ օրվա ճանապարհ է Քորեբից դեպի Կադես բառնեա: [2] (Սինոդական թարգ․)
Տե՛ս Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն գլուխ 1:1
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Սէիր լերան վրայով տասնմէկ օրուայ ճանապարհ է Քորեբից Կադէսբառնեայ:
(Արարատ թարգ․) (Քորեբից մինչև Կադես-Բառնեա տասնմեկ օրվա ճանապարհ է Սեիր լեռան ճանապարհով)։
(Գրաբար) մետասանաւրեայ ճանապարհ ի Քորեբայ ցլեառն Սէիր եւ մինչչեւ ցԿադէսբառնեայ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: