Երկրորդումն Օրինաց գրքի մեկնություն 6։13

Ա. Լոպուխին

Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց, միայն նրան պաշտի՛ր, նրան հետևի՛ր ու նրա անունով երդվի՛ր: (Սինոդական թարգ․)[13]
   

   «Եվ նրա անունով երդվի՛ր»: Երրորդ պատվիրանի արգելքը հաշվի առնելով, պետք է ենթադրել, որ այս հատվածում երդման օգտագործման թույլատրվություն է տրվում միայն կարևորագույն պարագաներում, երբ երդումը հանդիսանում է ճշմարտության միակ և բարձրագույն հաստատումը: Բացի այդ, ըստ Թ-ի մեկնաբանության, երդման մեջ հեթանոս աստվածների անունների հնարավոր կիրառության [մասին] զգուշացում է արվում․ «Օրենքը պատվիրում է երդվել Աստծով,- ասում է եկեղեցական ուսուցիչը,- որպեսզի Իսրայելացիները սուտանուն աստվածներով չերդվեն» (տե՛ս Բ Օրինաց գրքի մեկնաբանությունից, հարց 4-րդ):
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) ապա այն ժամանակ զգո՛յշ եղիր, որ չմոռանաս Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից քեզ դուրս բերած քո Տէր Աստծուն: Երկնչի՛ր քո Տէր Աստծուց, միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետեւիր ու նրա՛ անունով երդուիր:
(Արարատ թարգ․) Վախեցի՛ր քո Տեր Աստծուց, պաշտի՛ր նրան և երդվի՛ր նրա անունով։
(Գրաբար) Զգոյշ լինիջիր անձին. գուցէ մոռանայցես զտէր Աստուած քո, որ էհան զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան: Ի տեառնէ Աստուծոյ քումմէ երկիցես, եւ զնա պաշտեսցես, եւ ի նա յարեսցիս, եւ յանուն նորա երդնուցուս: