Ա․ Լոպուխին
Եվ ժողովուրդը ելնելով ողջ ցերեկն ու ողջ գիշերը, նաև ամբողջ հաջորդ օրը մինչև երեկո լորամարգի էր հավաքում: Ամենաքիչ հավաքողը տասը քոռ հավաքեց: Մորթեցին, ապխտեցին ու փռեցին բանակատեղիի շուրջը: (Սինոդական թարգ․)[32]
Տասը քոռը մոտավորապես հավասար է 180 քառորդի:
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Ժողովուրդը ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը, նաեւ յաջորդ օրը մինչեւ երեկոյ լորամարգի էր հաւաքում: Ամենաքիչ հաւաքողը տաս քոռ հաւաքեց: Մորթեցին, ապխտեցին ու փռեցին բանակատեղիի շուրջը:
(Արարատ թարգ․) Ժողովուրդը վեր կացավ և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը, ինչպես նաև հետևյալ ամբողջ օրը լորամարգիներ հավաքեց։ Ամենաքիչ հավաքողը տասը քոռ հավաքեց, և իրենց համար փռեցին բանակատեղիի շուրջը, որպեսզի չորանան։
(Գրաբար) Եւ յարուցեալ ժողովուրդն զտիւն ողջոյն, եւ զգիշերն ողջոյն. եւ զտիւն ողջոյն ի վաղիւ անդր, ժողովեցին զլորամարգին. որ սակաւ ժողովեաց` տասն քոռ. եւ սպանին եւ ապխտեցին իւրեանց ապուխտս ապուխտս շուրջ զբանակաւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: