Թվոց գրքի մեկնություն 18։7

Ա․ Լոպուխին

և՛ դու, և՛ քո որդիները քեզ հետ միասին պահեք ձեր քահանայությունը ամեն ինչում, ինչը պատկանում է զոհասեղանին, և վարագույրի ներսի կողմին գտնվողներին, և ծառայեք. Ես ձեզ որպես ընծա տալիս եմ քահանայական ծառայությունը, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա՝ մահվան կմատնվի։ (Սինոդական թարգ․)[7]
   
Տե՛ս Թվոց գրքի մեկնություն գլուխ 18:1
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) իսկ դու եւ քեզ հետ քո որդիները վարէք քահանայութեան պաշտօնը, անէք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, վարագոյրի յետեւում գտնուող մասում կատարէք քահանայական ձեր պարտականութիւնները, իսկ այլ ազգի մարդը եթէ մօտենայ, մահուամբ պիտի պատժուի»:
(Արարատ թարգ․) Դու և քեզ հետ քո որդիները կատարե՛ք ձեր քահանայական պարտականությունը զոհասեղանին բոլոր գործերի համար, ինչպես նաև վարագույրի ներսի կողմի համար. և պաշտոնը կատարե՛ք։ Քահանայության պաշտոնը ես ձեզ տալիս եմ որպես պարգև, իսկ աշխարհականը, որ կմոտենա, պիտի մեռցվի»։
(Գրաբար) Եւ դու եւ որդիք քո ընդ քեզ պահեսջիք զպահպանութիւնս ձեր ըստ ամենայն պայմանի սեղանւոյն, եւ զներքին կողմն վարագուրին. եւ պաշտիցէք զպաշտաւն քահանայութեան ձերոյ: եւ այլազգին որ մերձանայցէ` մեռցի: