Թվոց գրքի մեկնություն 9։15

Հ․ Կրոնշտադտեցի

«Այն օրը, երբ կանգնեցվեց խորանը, ամպը ծածկեց վկայության խորանը, իսկ երեկոյից մինչ առավոտ խորանի վրա ամպը կրակի տեսքով երևում էր:
   
   Տերը թե ՛Հին, թե՛ Նոր Կտակարանում հայտնվում էր ամպի տեսքով: Օրինակ՝ Նոր Կտակարանում՝ Տիրոջ Պայծառակերպության ժամանակ, պայծառ ամպը ծածկեց առաքյալներին, և ամպի միջից հնչեց Հայր Աստծո ձայնը (Մատթ․ 17։5): Դրա պատճառն այն էր, որ առանց ամպի առկայության մահկանացու աչքն անկարող կլիներ իր վրա կրելու և տեսնելու Աստվածության պայծառությունը:
   

Ա․ Լոպուխին

15-23. Այն օրը, երբ կանգնեցվեց խորանը, ամպը ծածկեց վկայության խորանը, իսկ երեկոյից մինչ առավոտ խորանի վրա ամպը կրակի տեսքով երևում էր: [15] Այդպես էր լինում մշտապես. Ամպը ցերեկը ծածկում էր խորանը, իսկ գիշերը կրակի տեսք էր ունենում: Իսկ երբ ամպը բարձրանում էր խորանի վրայից, Իսրայելի որդիները ճանապարհ էին ընկնում և որտեղ որ ամպը կանգ էր առնում, այնտեղ էլ Իսրայելի որդիները բանակատեղի էին դնում: Տիրոջ հրամանի համաձայն Իսրայելի որդիները ճանապարհ էին ընկնում և Տիրոջ հրամանով էլ կանգ էին առնում: Ամբողջ ընթացքում երբ ամպը կանգնում էր խորանի վրա, նրանք նույնպես կանգ էին առնում: Եթե ամպը երկար ժամանակ էր մնում խորանի վրա, ապա Իսրայելի որդիները հետևում էին Տիրոջ հրահանգին և չէին մեկնում: Երբեմն ամպը քիչ ժամանակ էր լինում խորանի վրա, նրանք Տիրոջ հրամանով կանգ էին առնում և Տիրոջ հրամանով ճանապարհ էին ընկնում: Երբեմն ամպը կանգ էր առնում ընդամենը երեկոյից մինչև առավոտ, և առավոտյան ամպը բարձրանում էր, այդ ժամանակ նրանք էլ էին ճանապարհ ընկնում, կամ ցերեկ ու գիշեր ամպը կանգնած էր մնում, և երբ բարձրանում էր, այդ ժամանակ էլ նրանք ուղևորվում էին: Կամ եթե երկու օր, կամ մեկ ամիս կամ մի քանի օր ամպը կանգնած էր մնում խորանի վրա, ապա Իսրայելի որդիներն էլ էին կանգ առնում և ճանապարհ չէին ընկնում, իսկ երբ այն բարձրանում էր, այդ ժամանակ էլ ճանապարհ էին ընկնում: Աստծո հրամանով կանգ էին առնում և Աստծո հրամանով էլ ճանապարհ էին ընկնում: Նրանք Տիրոջ ցուցումներին էին հետևում ըստ Տիրոջ հրամանի, որը տրվում էր Մովսեսի միջոցով: (Սինոդական թարգ․)
   
    Ակնարկվում է հրաշալի ամպի մասին, որը ծածկում էր խորանը և ուղղորդում Իսրայելի բանակատեղիի տեղաշարժը (Ելք. 40:34-38):
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Այն օրը, երբ կանգնեցուեց խորանը, ամպը ծածկեց խորանը՝ վկայութեան տունը: Երեկոյից մինչեւ առաւօտ ամպը խորանի վրայ կրակի տեսք ունէր:
(Արարատ թարգ․) Այն օրը, երբ վրանը կանգնեցվեց, ամպը ծածկեց վկայության վրանը։ Երեկոյից մինչև առավոտ կրակի տեսքով այն մնում էր վրանի վրա։
(Գրաբար) Եւ յաւուրն յորում կանկնեցաւ խորանն, ծածկեաց ամպն զխորանն եւ զտունն վկայութեան. եւ ընդ երեկս լինէր ի խորանին իբրեւ զտեսիլ հրոյ մինչչեւ ցառաւաւտ: