Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Իսկ նրանք ատում են նրան, որը դարպասների մոտ նախատում է իրենց և գարշում են նրանից, որը ճշմարտությունն է ասում»: (Սինոդական թարգ․)[10]
10−13−րդ համարներում մարգարեն շարունակում է մերկացնել արդարադատության խախտումը: «Իսկ նրանք ատում են դարպասների մոտ կանգնած մերկացնողին («մոխիախ»)». դարպասների մոտ կանգնած մերկացնողն այն մարդն է, որը ձգտում է քաղաքի դարասների մոտ տեղի ունեցող դատական գործընթացների ընթացքում ապացուցել ճշմարտությունը (տե՛ս Հոբ․ 13:15, 15:3): «Եվ գարշում են նրանից, ով ճշմարտությունն է ասում», այսինքն՝ ճշմարտությունն ասում է դատավարության ժամանակ:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին:
(Արարատ թարգ․) Ատում են դարպասում հանդիմանողին և զզվում են ուղիղ խոսողից։
(Գրաբար) Ատեցի՛ն ի դրունս զյանդիմանիչս, և զբանս սուրբս պի՛ղծս արարին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: