Ամոսի մարգարեության մեկնություն 5։14

Ա. Պ. Լոպուխին (†1904)

14-15․ «Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը, որպեսզի ապրեք, և այդժամ Զորությունների Տեր Աստվածը ձեզ հետ կլինի, ինչպես դուք ասում եք»: [14] «Ատե՛ք չարը և սիրե՛ք բարին, ու պարիսպների մոտ վերականգնեք արդարությունը. գուցե Զորությունների Տեր Աստվածը ողորմի Հովսեփի մնացորդին»: (Սինոդական թարգ․)
   
    Մարգարեն մեկ անգամ ևս կրկնում է ժողովրդին ուղղված իր հորդորը՝ սիրել արդարությունն ու բարին։ «Հովսեփի մնացորդը» Իսրայելի թագավորության բնակչության այն փոքրաթիվ մասն է, որը փրկվելու է թագավորությանը սպասվող աղետներից: 15−րդ համարի առաջին բառերը Յոթանասնիցի թարգմանիչներն ընկալել են որպես իսրայելացիների կողմից ասված խոսքեր, այլ ոչ թե որպես մարգարեի կողմից իսրայելացիներին ուղղված կոչ: Այստեղից էլ առաջացել է սլավոներեն տեքստի «ովքեր ատում են չարն ու սիրում են բարին» տարբերակը:

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Բարի՛ն փնտռեցէք եւ ոչ թէ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կը լինի Ամենակալ Տէր Աստուածը. ինչպէս որ ասում էիք, թէ՝ «Ատեցինք չարը եւ սիրեցինք բարին»:
(Արարատ թարգ․) Բարությո՛ւն փնտրեք և ո՛չ չարություն, որ ապրեք, և Տերը՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ կլինի, ինչպես որ ասել եք։
(Գրաբար) Խնդրեցէ՛ք զբարի և մի՛ զչար՝ զի կեցջիք, և եղիցի ընդ ձեզ Տէր Աստուած ամենակալ. զոր օրինակ ասացէքն՝ թէ ատեցաք զչարիս, և սիրեցաք զբարիս։