Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ ահա Տերը հրաման կտա ու մեծ տները կվնասի ճեղքերով, իսկ փոքրերը` ճաքերով»: (Սինոդական թարգ․)[12]
Երանելի Հերոնիմոսը մարգարեի խոսքերում այլաբանական իմաստ է տեսնում. «Մեծ տներ»−ը Իսրայելի թագավորությունն է, իսկ «փոքր տներ»−ը՝ Հուդայի: Սակայն հազիվ թե մարգարեի խոսքերը նման կերպ հասկանալու համար որևէ հիմք լինի, քանի որ մարգարեն այստեղ խոսում է միայն Իսրայելի թագավորության մասին: «Մեծ տները»՝ հարուստների տներն են, իսկ «փոքր տները»` աղքատների խրճիթները:
--------------------------------
[12] (Էջմիածին թարգ․) Ահա Տէրը հրաման պիտի տայ եւ հարուածի մեծ ապարանքները՝ կործանելով, եւ փոքր ապարանքները՝ աւերելով:
(Ամոս 6։11, Արարատ թարգ․)Որովհետև Տերն ահա հրամայում է, և մեծ տանը պիտի հարվածի և բեկորների վերածի ու փոքր տունը կործանելով՝ փշուրների։
(Գրաբար) Զի ահաւասիկ Տէր հրամա՛ն տացէ, և հարցէ զմե՛ծ ապարանսն կործանմամբ, և զփոքր ապարանս պատառմամբ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: