Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Ահա օրեր պիտի գան, - ասում է Տեր Աստվածը, - երբ Ես երկրի վրա սով պիտի բերեմ. ոչ թե հացի սով կամ ջրի երաշտ, այլ Տիրոջ խոսքերը լսելու ծարավ»: (Սինոդական թարգ․)[11]
Ըստ մարգարեի նկարագրության՝ Իսրայելին սպասվող դատաստանի առանձնահատուկ ծանրությունը լինելու է Տիրոջ խոսքերից կամ աստվածային հայտնություններից զրկումը: Աստվածային հայտնություններին հաղորդ լինելը հեթանոսների նկատմամբ Իսրայելի ժողովրդի առավելությունը (Բ Օր. 18:13−22), և Աստծու կողմից նրա ընտրված լինելու ապացույցն էր: Տիրոջ խոսքերը լսելուց զրկվելը հետևաբար նշանակում է ժողովրդի անխուսափելի մերժվելը Աստծու կողմից:
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ահա օրեր պիտի գան, - ասում է Տէր Աստուածը, - եւ ես սով պիտի ուղարկեմ այդ երկիրը, ոչ թէ հացի սով կամ ջրի ծարաւ, այլ Տիրոջ խօսքը լսելու սով:
(Արարատ թարգ․)«Ահա գալիս են օրերը,- ասում է Տեր Աստված,- երբ սով պիտի ուղարկեմ երկրի վրա. ոչ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու։
(Գրաբար) Ահա աւուրք գա՛ն ասէ Տէր Տէր. և առաքեցից սո՛վ յերկիր. ո՛չ սով հացի, և ո՛չ ծարաւ ջրոյ. այլ սով լսելո՛յ զբանն Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: