Ամոսի մարգարեության մեկնություն 2:11

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Ես մարգարեներ ընտրեցի ձեր որդիներից և ուխտյալներ՝ ձեր երիտասարդներից: Մի՞թե այդպես չէ, Իսրայելի՛ զավակներ»,−ասում է Տերը: (Սինոդական թարգ․)[11]
   
    Մարգարեն մատնանշում է այն առավելությունները, որոնց շնորհիվ Իսրայելի ժողովուրդը տարբերվում էր մյուսներից՝ մարգարեությունը և Տիրոջ հետ ուխտ կապելը (տե՛ս Թվեր․ 6, սլավոներեն՝ «իբրև սուրբ»)::
--------------------------------
[11](Էջմիածին թարգ․) Ես մարգարէներ վերցրի ձեր որդիներից եւ ուխտաւորներ՝ ձեր երիտասարդներից: Մի՞թէ դա այդպէս չի եղել, Իսրայէլի՛ որդիներ», - ասում է Տէրը: -
(Արարատ թարգ․) Եվ ձեր որդիների միջից մարգարեներ հանեցի և ձեր երիտասարդներից՝ նվիրյալներ. մի՞թե այդպես չէ, ո՛վ Իսրայելի որդիներ»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եւ առի՛ յորդւոց ձերոց ի մարգարէս, և յերիտասարդաց ձերոց յուխտաւորս. միթէ ո՞չ իցեն այդ որդի՛ք Իսրայէլի՝ ասէ Տէր։