Ա. Պ. Լոպուխին (†1904)
4-5․ Այսպես է ասում Տերը. «Հուդայի երեք հանցանքների ու նաև չորրորդի համար չեմ խնայի նրան, որովհետև նրանք մերժեցին Տիրոջ օրենքը ու չպահեցին Նրա պատվիրանները: Նրանց կուռքերը, որոնց հետևից գնացին նրանց հայրերը, շեղեցին նրանց ճանապարհից»: [4] «Եվ Ես հուր կգցեմ Հուդայի վրա, ու այն կայրի Երուսաղեմի ապարանքները»: (Սինոդական թարգ․)
Հուդայի հանդեպ (սլավոներեն՝ «Հուդայի որդիների») այն բանի պատճառով է դատաստան հայտարարվում, քանի որ Հուդան մերժել է ինչպես աստվածային օրենքն ամբողջությամբ (thorah), այնպես էլ նրա առանձին դրույթները (chkkaj), և շեղվել է դեպի կռապաշտությունը («kisbejchem»՝ «նրանց սուտը», այսինքն՝ սուտ աստվածները․ Սաղմ. 40։5):
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Յուդայի երկրի որդիների երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք մերժեցին Տիրոջ օրէնքներն ու չկատարեցին նրա հրամանները, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի կուռքերով, որոնց յետեւից գնացին նրանց հայրերը:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Հուդայի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մերժեցին Տիրոջ օրենքը և նրա կանոնները չպահեցին, նրանց մոլորեցրին իրենց ստերը, որոնց հետևից գնացել էին իրենց հայրերը։
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր. Ի վերայ երից ամպարշտութեանց որդւոցն Յուդայ, և ի վերայ չորիցն՝ ո՛չ դարձայց ի նմանէն. փոխանակ զի մերժեցին զօրէնս Տեառն, և զհրամանս նորա ո՛չ պահեցին. և մոլորեցուցին զնոսա սնոտեօք իւրեանց զոր արարին, զորոց զհե՛տ գնացին հարքն նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: