1. Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. Խ:
2. Երանի որ խորհի զաղքատն եւ զտնանկ, յաւուր չարի փրկէ զնա Տէր:
3. Տէր փրկէ զնա եւ կեցուցանէ, երանելի առնէ զնա ի վերայ երկրի, եւ ոչ մատնէ զնա ի ձեռս թշնամեաց իւրոց:
4. Տէր աւգնական է նմա ի մահիճս ցաւոց իւրոց, զամենայն անկողինս նորա դարձուցանէ ի հիւանդութենէ նորա:
5. Ես ասացի Տէր ողորմեա ինձ, բժշկեա զանձն իմ, ես մեղայ քեզ:
6. Թշնամիք իմ ասացին ինձ չար. ե՞րբ իցէ զի մեռցի եւ կորիցէ անուն նորա:
7. Մտանէր տեսանել զնանրութիւն, խաւսէր ի սիրտ իւր, ժողովէր զանաւրէնութիւնս յանձն իւր: Արտաքս ելանէր եւ զնոյն խաւսէր.
8. զինէն շշնջէին ամենայն թշնամիք իմ: Խորհեցան չար ի վերայ իմ,
9. բան անաւրէնութեան եդին ի վերայ իմ: Միթէ որ ննջիցեն եւ այլ ո՞չ եւս յաւելուցու յառնել.
10. քանզի եւ այրն խաղաղութեան իմոյ յոր եւ եսն յուսացայ: Որ ուտէր զհաց իմ յաճախեաց առնել ինձ խաբէութիւն:
11. Այլ դու Տէր ողորմեա ինձ կանգնեա զիս, եւ հատուցից նոցա:
12. Յայսմ ծանեայց թէ հաճեցար ընդ իս, զի մի ուրախ եղիցին յիս թշնամիք իմ:
13. Այլ զիս յանբծութեան իմում ընկալար. հաստատեցեր զիս առաջի քո յաւիտեան:
14. Աւրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի յաւիտեանս յաւիտենից. եղիցի եղիցի: Տունք. ժդ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: