Մեկնություն Ամոսի Մարգարեության 2:9

Ա. Պ. Լոպուխին (†1904)

9-10․ «Բայց Ես նրանց առաջից վերացրեցի ամորհացուն, որի բարձրությունը մայրի ծառի բարձրության նման էր, և որն ամուր էր, ինչպես կաղնին. Ես ոչնչացրի նրա պտուղը վերևից և արմատները՝ ներքևից»: [9] «Իսկ ձեզ էլ դուրս բերեցի Եգիպտոսից ու քառասուն տարի ուղեկցեցի անապատով, որպեսզի ժառանգեք ամորհացիների երկիրը»: (Սինոդական թարգ․)
   
    Տեր Աստծու հանդեպ ժողովրդի ունեցած վերաբերմունքին որպես հակադրություն մարգարեն մատնանշում է ժողովրդի հանդեպ Տեր Աստծու ունեցած վերաբերմունքը՝ դրանով իսկ ապերախտության համար դատապարտելով ժողովրդին: Ամենից առաջ մարգարեն հիշատակում է Եգիպտոսից Իսրայելի ժողովրդի ազատագրումը: Աստեղ «ամորհացիներ»−ի ներքո մարգարեն նկատի ունի Քանանի երկրում բնակվող բոլոր ազգերին ( Հես. 24։15, Թվեր. 21։21, Բ Օր. 2։24):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Բայց ես նրանց առաջից վերացրի Ամորհացուն, որի հասակը մայրու բարձրութիւն ունէր, եւ նա հզօր էր կաղնու պէս, վերացրի նրա պտուղները՝ վերեւից, եւ նրա արմատները՝ ներքեւից:
(Արարատ թարգ․) Ես նրանց առաջ բնաջնջեցի ամորհացուն, որի բարձրությունը եղևնիների բարձրության պես էր, և որը պինդ էր կաղնիների նման։ Եվ ես նրա վրայից վերացրի իր պտուղը, իսկ տակից՝ նրա արմատները։
(Գրաբար) Բայց ես բարձի՛ զԱմովրհացին յերեսաց նորա. որոյ μարձրութիւն իւր բարձրութիւն մայրի, և հզօր էր իբրև զկաղնի. և բարձի՛ զպտուղ նորա ի վերուստ, և զարմատս նորա ի ներքուստ։