Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 10:17
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի Գլուխ 10:17
Սուրբ Եփրեմ Ասորի
Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած:
Երիտասարդը նրան բարի անվանեց (Ղուկ. 18։18.), կարծես Նրա առաջ հաճոյանալ փորձելով: Նույն կերպ էլ ուրիշների մոտ բարեհաճություն փնտրողներն են նրանց բարի անվանում, սակայն Նա խուսափեց մարդկանցից մեծարվելուց: Հետևաբար, ցույց տալու համար, որ Իր ունեցած այս բարությունը Հորից է՝ ըստ բնության և ծննդյան, այլ ոչ միայն ըստ անվան, Նա ասաց. «բարի է միայն» (Մատթ. 19։17, Ղուկ. 18։19): Սակայն չլռեց, այլ ավելացրեց ու ասաց. «Հա՛յրը» (հայերեն թարգմանության մեջ «Աստված» է), և դրանով հասկացնել տվեց, որ Որդին ևս բարի է, ինչպես Հայրը, որովհետև նման է Նրան:
Օգոստինոս Երանելի
Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած:
Այսպիսով՝ միայն Աստված է բարին, և Նա չի կարող կորցնել այդ բարությունը: Նա մասնակից չի դառնում որևէ մեկի բարությանը, քանի որ Նրա բարությունը հենց Ինքն է: Բարի մարդն իր բարությունը ստանում է Աստծուց, քանի որ ինքնին բարի լինել չի կարող: Աստծու Հոգու միջոցով են մարդիկ բարի դառնում, իրենց արարված բնությամբ ու իրենց կամքով հնարավորություն են ստանում ընդունելու և պահպանելու իրենց մեջ այն, ինչը տրվում է Նրա կողմից, Ով ինքնին Բարին է: Նրան մերժելով՝ մենք մեր սեփական բարությունը չենք ունենում:
Սուրբ Գրիգոր Աստվածաբան
Եւ Յիսուս նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարի կոչում. բարի չէ ոչ ոք, այլ միայն՝ Աստուած:
«Ոչ ոք բարի չէ» բառերը (Ղուկ. 18։19) իրենց մեջ պարունակում են նաև Հիսուսին փորձող օրենսգետի պատասխանը, ով որպես մարդ վկայեց Նրա բարության մասին: Նա ասում է, որ բարձրագույն բարին պատկանում է միայն Աստծուն, թեև «բարություն» բառը գործածվում է նաև մարդկանց առնչությամբ (Սաղ.36։23, Սաղ. 111։5, Առակ. 31։10−31, Գործք 11։24):
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: