Մաղաքիա արք. Օրմանյան
15-17. Եկան Երուսաղէմ. եւ Յիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնուող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց. եւ չէր թողնում, որ որեւէ մէկը տաճարի միջով նոյնիսկ որեւէ բան անցկացնի: Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրուած է՝ իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու, իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 21:12
 
Օգոստինոս Երանելի
Եկան Երուսաղեմ. և Հիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին և լումայափոխների սեղանները ցրեց ու աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց.
Տաճարից առևտրականների վտարման մասին պատմում են բոլոր ավետարանիչները, բայց Հովհաննեսը դա բոլորովին այլ կարգով է անում... Հովհաննեսն ասում է, որ Նա Երուսաղեմ մտավ Հրեական Պասեքի ժամանակ, չվանից խարազան պատրաստեց և առևտրականներին տաճարից վտարեց: Սրանից պարզ է դառնում, որ Տերը դա արել է երկու անգամ։ Առաջին դեպքը հիշվում է Հովհաննեսի, իսկ երկրորդը՝ մյուս երեք ավետարանիչների կողմից (Մատթ. 21։12−13, Մարկ. 11։15−17, Ղուկ. 19։45−46, Հովհ. 2։13−17):
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եկան Երուսաղեմ. և Հիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին և լումայափոխների սեղանները ցրեց ու աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց.
Հիսուսի կողմից լումայափոխների վտարման մասին խոսում է նաև Հովհաննեսը․ Հովհաննեսն այդ մասին խոսում է Ավետարանի սկզբում, իսկ Մարկոսը, ընդհակառակը, վերջում: Հետևաբար, պետք է մտածել, որ այս վերջին վտարումը երկրորդն է, ինչն էլ հրեաների ավելի մեծ դատապարտության համար է ծառայում, քանի որ նրանք չանդրադարձան՝ չնայած այն բանին, որ Տերը բազմիցս էր նրանց հետ այդպես վարվել:
Լումայափոխները փողի փոխանակմամբ էին զբաղվում: Տերը նրանց որպես մեղադրող է ներկայացնում նաև Եսայիա մարգարեին, ով ասում է. «Իմ Տունը բոլոր հեթանոսների համար աղոթքի Տուն պիտի կոչվի» (Ես. 56։7)։
Ա․ Լոպուխին
Եկան Երուսաղեմ. և Հիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնորդներին և լումայափոխների սեղանները ցրեց ու աղավնեվաճառների աթոռները շուռ տվեց. (Սինոդական թարգմ․) [15]
Ըստ Մարկոսի Ավետարանի՝ Տերը տաճարից առևտրականների վտարումը կատարեց երկուշաբթի և ոչ թե կիրակի, ինչպես երևում է Մատթեոսի (նաև Ղուկասի) Ավետարանից: Կարելի է մտածել, որ Մարկոսն այստեղ իրադարձությունների ժամանակագրական կարգն այն բանի համար է խախտում, որպեսզի, որպես ծայրահեղ կարևոր իրադարձություն, կտրուկ առանձնացնի Երուսաղեմ մուտքը: Մյուս երկու համատեսների վկայությունները պետք է ավելի ճշգրիտ համարվեն, քան միայն Մարկոսինը:
--------------------------------
[15] (Էջմիածին թարգ․) Եկան Երուսաղէմ. եւ Յիսուս տաճար մտնելով՝ սկսեց դուրս հանել տաճարում գտնուող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց.
(Արարատ թարգ․) Եկան Երուսաղեմ։ Հիսուսը տաճար մտավ և սկսեց դուրս հանել տաճարում գտնվող վաճառողներին ու գնողներին։ Նա շուռ տվեց լումայափոխների սեղանները և կոտրեց աղավնեվաճառների աթոռները։
(Գրաբար) Գա՛ն ի յԵրուսաղէմ. եւ մտեալ ի տաճարն՝ սկսաւ հանե՛լ զվաճառականսն եւ զգնաւղս՝ որ էին ի տաճարին. եւ զսեղանս հատավաճառացն ցրուեա՛ց, եւ զաթոռս աղաւնեվաճառացն կործանեա՛ց.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: