Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1:4

Մաղաքիա արք. Օրմանյան

Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:1
   

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար:
   
   Ինչպե՞ս կարող է թողություն լինել, երբ զոհը դեռ չի մատուցվել, Հոգին չի իջել, մեղքը չի լուծվել, թշնամանքը չի վերացվել, և անեծքը չի ոչնչացվել: Տե՛ս, թե ինչպիսի ճշգրտությամբ է առաքյալը դա արտահայտել: Քանի որ ասել էր, որ Հովհաննեսը. «եկել էր Հուդայի անապատում ապաշխարության մկրտությունը քարոզելու», ուստի ավելացնում է՝ «թողության համար» կարծես ասել ցանկանալով. «Նա նրանց հորդորեց իրենց մեղքերը խոստովանել և ապաշխարել ոչ թե այն բանի համար, որ նրանք [չ]պատժվեն, այլ որպեսզի ավելի հեշտությամբ ընդունեն թողությունը»: Ի վերջո, եթե նրանք իրենց չդատապարտեին, ապա շնորհ էլ չէին խնդրի, և եթե չխնդրեին, ապա ներում չէին ստանա:
Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար:
   

Կիպրիանոս Կարթագենացի

Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար:
   
Տերը մկրտվում է ծառայի կողմից: Մեղքերին թողություն Տվողն իր մարմինը վերածննդի ավազանում լվանալն ավելորդ չի համարում (Մատթ. 3:13–17, Ղուկ. 3:21–23):

   

Տերտուղիանոս

Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:3
   

Ա. Լոպուխին

Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար: (Սինոդական թարգ․)[4]
   
   «Քարոզում էր»։ Մարկոսը Հովհաննեսի քարոզը փոխանցում է իր սեփական խոսքերով, մինչդեռ Մատթեոսի մոտ ինքը Հովհաննեսն է խոսում (Մատթ. 3:1–2):

   «Ապաշխարության մկրտություն». այս մասին ընթերցի՛ր Մատթ. 3:11 համարի մեկնաբանությունը:

   «Մեղքերի թողության համար»։ Մեղքերի թողությունը անհրաժեշտ պայման էր մարդկության նոր կյանք մտնելու համար, որը բացվեց Իսրայելի ժողովրդի մեջ խոստացված Մեսիայի հայտնվելով: Ամեն դեպքում, այս ներումը ապագայում լինելիք ինչ–որ բան էր ենթադրում, որը դեռ պետք է գար:  Իրականում մարդկության մեղքերը կարող էին ներված համարվել միայն այն դեպքում, երբ դրանց համար Աստծո ճշմարտությանը լիովին բավարարող զոհաբերություն մատուցվեր: Իսկ այդ ժամանակ այդպիսի զոհաբերություն դեռ չէր մատուցվել։ [Երանելի Ֆեոփիլակտն ասում է. «Կարապետն այն բանի համար ապաշխարության մկրտություն քարոզեց, որպեսզի մարդիկ, զղջալով և Քրիստոսին ընդունելով, մեղքերի թողություն ստանան»: Հասկանալի է, որ այս եկեղեցական մեկնիչը ևս «մեղքերի թողությունը» վերագրում է այն ժամանակին, երբ Քրիստոսն արդեն կատարյալ հավատով «ընդունվելու է» որպես Քավիչ...]:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Յովհաննէսը մկրտում էր անապատում եւ քարոզում ապաշխարութեան մկրտութիւն՝ մեղքերի թողութեան համար:
(Արարատ թարգ․) Հովհաննեսն անապատում մկրտում էր ու մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզում։
(Գրաբար) Եղեւ՝ զի Յովհաննէս մկրտէ՛ր յանապատի, եւ քարոզէր մկրտութիւն ապաշխարութեան ի թողութիւն մեղաց: