Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1:9

Սուրբ Գրիգոր Աստվածաբան

Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում:
   
Նա մկրտվեց որպես մարդ (Մատթ․ 3:16, Ղուկ․ 3:21), բայց որպես Աստված թողություն տվեց մեղքերին (Հովհ․ 1:29, Մատթ․ 9:2): Նա մկրտվեց ոչ թե իր մաքրման, այլ ջրերի սրբացման համար:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

9-11. Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում: Եւ նոյն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսաւ երկինքը' պատռուած, եւ Աստծու Հոգին, որպէս աղաւնի, որ իջնում էր իր վրայ: Երկնքից մի ձայն եկաւ, որն ասում էր. «Դո'ւ ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճութիւնը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 3:13
   

Եպիփան Կիպրացի

Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում:
   
   Տերը եկավ Հորդանան և Հովհաննեսից մկրտվեց  ոչ թե այն բանի համար, որ այդ լվացման կարիքն ուներ, այլ որ ամբողջությամբ կատարեր այն ամենը, ինչը բնորոշ է Նրա կողմից ընկալված մարդկային բնությանը, և ցույց տար, որ Ինքն իրական մարմին ունի և ճշմարիտ մարդ է: Նա չցանկացավ խախտել օրենքները և Հովհաննեսին պատասխանեց. «Թո՛ւյլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ․ 3:15): Այդ պատճառով էլ, ոչնչի կարիք չունենալով, Նա մկրտության ջուրը մտավ, բայց այնպես, որ այս ճանապարհով ջրերին անհամեմատ ավելի մեծ բան տվեց, քան կարող էր դրանցից ստանալ:  Քանի որ Նա ինքն իր լույսով լուսավորեց ջրերը և նրանց հատուկ ուժ հաղորդեց, որով Նրան հավատացողները, մոտենալով մկրտության ջրերին, զգեստավորվում են Նրանից ծագող ու տրվող այս ուժով և լուսավորվում են Նրա լույսով:
   

Ա. Լոպուխին

Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում: (Սինոդական թարգ․)[9]
   
   Մարկոս ավետարանիչը հստակ նշում է, որ Քրիստոսը եկել է Նազարեթից (Նազարեթի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ընթերցի՛ր  Մատթեոս 2:23 համարի մեկնաբանությունը):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այն օրերին Յիսուս եկաւ Գալիլիայի Նազարէթ քաղաքից եւ Յովհաննէսից մկրտուեց Յորդանանում:
(Արարատ թարգ․) Այն օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթից եկավ և Հորդանանում Հովհաննեսի ձեռքով մկրտվեց։
(Գրաբար) Եղեւ յկրեա ի Յովհաննէ ի Յորդանան: