Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 2:7

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»:

   

    Հրեաները հետապնդում էին Նրան ոչ միայն այն պատճառով, որ Շաբաթը չէր պահում, այլ նաև այն պատճառով, որ Աստծուն Իր Հայր էր կոչում և Իր անձը Աստծուն հավասար էր դասում (Հովհ․ 5:16–18), ինչը շատ ավելի լուրջ էր, քանի որ Նա այդ ամենը հաստատում էր Իր գործերով... Քանի որ իրենք էին հաստատել այս դրույթը, իրենք էին սահմանել այս կանոնը, իրենք էին գրել օրենքը, ապա Նա էլ, հիմնվելով նրանց խոսքերի վրա, կապում էր նրանց։ «Դուք,– ասում է Նա,– ինքներդ եք խոստովանում, որ մեղքերի թողությունը պատկանում է միայն Աստծուն»:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

«Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2:1
   

Սուրբ Ամբրոսիոս Մեդիոլանացի

«Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»:
   

    Մեղքերին թողություն տալով՝  նրանք կատարում էին իրենց ծառայությունը, բայց դա իրենց իշխանությամբ չէին անում, որովհետև նրանք մեղքերին թողություն էին տալիս ոչ թե իրենց, այլ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Մարդիկ խնդրում են, իսկ Աստված տալիս է։ Մարդիկ հնազանդություն են դրսևորում, իսկ երկնային իշխանությունը՝ մեծահոգություն։
   

Սուրբ Իրինեոս Լիոնացի

«Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»:

   

   Արդյոք ո՞վ կարող է մեղքերը ներել, եթե ոչ Նա, Ում դեմ մենք մեղք ենք գործում, և Ով Անձամբ է թողություն տալիս (տե՛ս Ա Թագավորություններ 2:25):
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

«Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 2։6
   

Ա.  Լոպուխին

«Ինչպե՞ս է սա այդպես խոսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն մեկը՝ Աստված»: (Սինոդական թարգ․)[7]

 

    Այստեղ Մարկոսն ավելացնում է, որ դպիրներն ասում էին. «Ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ՝ միայն Աստված»։ Հրեաները հնարավոր չէին համարում, որ Աստված մարդուն, նույնիսկ արդարին կարող է մեղքերին թողություն տալու իշխանություն տալ: Դա կարող է կատարել կա՛մ  հենց Աստված, կա՛մ Աստծո կողմից հատուկ լիազորված անձը, օրինակ՝ Հրեշտակը (Ես․ 6, Զաք․ 3): Հովհաննես Մկրտիչը իրավունք ստացավ մկրտություն կատարելու  «երկնքից» մեղքերի թողության ստանալու համար (Մարկ․  ​​11:31): Ընդ որում՝ դպիրները չէին հավատում նաև Հովհաննեսին:

----------------------
[7] (Էջմիածին թարգմ․) «Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»:
(Արարատ թարգմ․) «Ինչպե՞ս է սա այդպես խոսում. հայհոյում է։ Ո՞վ կարող է մեղքերին թողություն տալ, եթե ոչ միայն մեկը՝ Աստված»։
(Գրաբար) Զի՞նչ է այս՝ որ խաւսի սա զհայհոյութիւնս. ո՞վ կարէ թողուլ զմեղս, եթէ ոչ՝ մի՛ Աստուած: