Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին:
Նայե՛ք Տիրոջ ողորմածությանը. Նա չորացած ձեռքով մարդուն կանգնեցրեց մեջտեղում (Ղուկ. 6:8), որպեսզի նրա դժբախտությունը ի ցույց դնելով՝ մեղմացնի նրանց (փարիսեցիներին և օրենքի ուսուցիչներին), և որպեսզի նրա տեսքից կոտրվելով՝ նրանք դեն նետեն իրենց նենգամտությունը, ամաչեն այս մարդուց և դադարեն իրենց կենդանու պես պահել: Այնուամենայնիվ, այս անզուսպ մարդատյացները Քրիստոսի փառքը վնասելն ավելի են նախընտրում, քան չորացած ձեռքը բուժված տեսնելը: Բոլոր կողմերից նրանք ցույց են տալիս իրենց նենգամտությունը և այնպիսի նախանձախնդրությամբ են փորձում դիմակայել Քրիստոսին, որ Նրան խոչընդոտում են, նույնիսկ, ուրիշներին օգնելու ժամանակ:
Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)
Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին:
Ուստի Տերը հրեաներին հարցնում է. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել. բարի գո՞րծ գործել, թե՞» և դրանով նախատում է նրանց, որոնք խոչընդոտում են Իրեն բարիք գործել:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինավոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եվ նրանք լռեցին: (Սինոդական թարգմ.) [4]
«Բարիք գործել»–ն ընդհանուր առմամբ լավ, գովելի գործեր անելն է (agaqon poihsai): Ո՞րն է այն «բարի գործը», որ նկատի ունի Հիսուս։ Նա անմիջապես բացատրում է։ Հնարավորության դեպքում դժբախտ մարդուն չօգնելը նրան հստակ մահվան զոհ դարձնել է նշանակում: Ակնհայտ է, որ չորացած ձեռքով մարդը լուրջ և վտանգավոր հիվանդություն ուներ, այսպես կոչված՝ մկանային ատրոֆիա, որը աստիճանաբար պետք է զարգանար, ուստի Տերը ոչ միայն նրա ձեռքը բուժեց, այլև հենց արմատից ոչնչացրեց հիվանդությունը: Քրիստոսի հարցին փարիսեցիները ոչինչ չկարողացան պատասխանել. Քրիստոսի հետ համաձայնել նրանք չէին ցանկանում, իհարկե, նրանք չէին էլ կարող հակաճառել Նրա կողմից այս հարցի շուրջ արտահայտած տեսակետին, քանի որ վեցերորդ պատվիրանն ուղղակիորեն ասում է. «Մի՛ սպանիր»:
Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)
Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:1
--------------------------------
[4] (Էջմիածին թարգմ․) Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին:
(Արարատ թարգմ․) Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին:
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. Զի՞նչ արժան է ի շաբաթու, բարի՞ ինչ գործել՝ եթէ չա՛ր առնել, ոգի մի ապրեցուցանե՛լ՝ եթէ կորուսանել: Եւ նոքա լռեցի՛ն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: