Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։1

Մաղաքիա արք. Օրմանյան

1-2. Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը: Եւ նա առակներով նրանց շատ բան էր ուսուցանում եւ նրանց ասում իր քարոզութեան մէջ.

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 13:1
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ՝ ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը:

   

   Չնայած թվում էր, որ Նա հեռացնում է Իր Մորը, այնուամենայնիվ, կրկին հնազանդվում է Նրան, քանի որ Նրա համար է ծով դուրս գալիս: Այն բանի համար է նա նավակ նստում, որպեսզի  ամենքին իր աչքի առաջ ունենալով՝ խոսքը բոլորին լսելի դարձնի և ոչ ոքի իր թիկունքում չթողնի:
   

Ա․ Լոպուխին

Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ՝ ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը: (Սինոդական թարգմ․)[1]
   
   «Եվ նորից»։ Քրիստոսն արդեն երրորդ անգամ է ծովի ափին քարոզում իր վարդապետությունը (տե՛ս Մարկոս ​​2։13, 3։7):

   «Բազում ժողովուրդ»։ Ամբոխը մեծապես ավելացավ քանակով, ինչպես ցույց է տալիս ամբոխ բառին մոտ դրված «pleistoj» ածականը (այսպես է ըստ Տիշենդորֆի, իսկ մեր տեքստում «Poluj» ածականը միայն դրական աստիճանով է), ուստի, որպեսզի հարմար լիներ քարոզելու համար, Քրիստոսը ստիպված էր նստել անմիջապես ափի մոտ կանգնած նավակը:

   «Մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը»։ Ամբոխը, ըստ ամենայնի, ոչ թե հրաշքներ էր փնտրում, այլ ուսուցում, և շատ բարեհաճ էր տրամադրված դեպի Մեծ Ուսուցիչը: Այս բազմությունը շատ մեծ արագությամբ է հավաքվում (ինչպես Տիշենդորֆի մոտ, այնպես էլ T.R.−ում օգտագործված «sunhcqh − aor» բառն ակնհայտորեն գործածվում է  նկարագրելու համար դեպի Քրիստոսն ամբոխի ցուցաբերած այս արագ ձգտումը)։ Ըստ Մարկոսի՝ Քրիստոսը ծովի ափին նախ ուսուցանում է միայն Իր աշակերտներին, և միայն հետո է այստեղ ունկնդիրների մի ամբողջ բազմություն հավաքվում, մինչդեռ ըստ Մատթեոսի (տե՛ս 13։1)՝ Տերը սկսում է ուսուցանել այն բանից հետո, երբ ափին մարդկանց հոծ բազմություն է հավաքվում:
--------------------------------
[1] (Էջմիածին թարգմ․) Նորից նա սկսեց ուսուցանել ծովեզերքի մօտ, եւ նրա շուրջը խռնուեց բազում ժողովուրդ, այնպէս որ նա մտաւ ու նստեց մի նաւակի մէջ, ծովի վրայ, մինչ ամբողջ ժողովուրդը ծովեզերքին շուրջանակի բռնել էր ցամաքը:
(Արարատ թարգմ․) Հիսուսը դարձյալ սկսեց ուսուցանել լճի մոտ։ Նրա շուրջը մեծ բազմություն հավաքվեց, դրա համար նա նավի մեջ նստեց, իսկ ողջ բազմությունը մնաց ցամաքում՝ լճի մոտ։
(Գրաբար) Դարձեալ սկսաւ ուսուցանել առ ծովեզերբն. եւ խռնեցա՛ն զնովաւ ժողովուրդք բազումք, մինչեւ ի նա՛ւ մտանել նմա, եւ նստե՛լ ի ծովուն. եւ ամենայն ժողովուրդքն զծովեզերբն՝ զցամա՛քն ունէին: