Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 4։21

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրանց ասաց. «Միթէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 4:3
   

Սուրբ Կղեմես Ալեքսանդրացի

Եւ նրանց ասաց. «Մի՞թէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում:

   

    Երբ ջրհորից անընդհատ ջուր են հանում, ապա այն ավելի պարզ ջուր է տալիս, ուստի՝ այն, ինչը ոչ ոք չի օգտագործում, սկսում է փչանալ: Ճիշտ նույնն էլ տեղի է ունենում երկաթի հետ: Երբ օգտագործվում է գործի մեջ, այն ավելի մաքուր է մնում, մինչդեռ չօգտագործվելիս այն ժանգոտվում է։ Մի խոսքով, վարժությունը առողջացնում է ինչպես միտքը,  այնպես էլ մարմինը: Ոչ ոք ճրագ վառելով կաթսայի տակ չի դնում, այլ աշտանակի վրա (Մատթ. 5։15, Ղուկ. 8:6), որպեսզի այն փայլի նույն պատվով։ Ի՞նչ օգուտ այն իմաստությունից, որը իմաստունին այն ընկալելու ունակ չի դարձնում:

   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ նրանց ասաց. «Մի՞թէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում:

   

    Այստեղ Տերը առաքյալներին կյանքով և վարքով պայծառ լինել է սովորեցնում։ «Ինչպես ճրագն է դրվում այն բանի համար, որպեսզի փայլի, այնպես էլ ձեր կյանքն է,−ասում է նա,− բոլորին տեսանելի լինելու, և բոլորը նայելու են դրան: Ուստի փորձե՛ք լավ կյանք վարել, քանզի դուք անկյունում չեք դրվել, այլ ծառայում եք որպես ճրագ, իսկ ճրագը մահճակալի տակ չեն թաքցնում, այլ տեղադրում են տեսանելի տեղում՝ աշտանակի վրա: Եվ մեզանից յուրաքանչյուրը ճրագ է, որը պետք է դրվի աշտանակի վրա (այսինքն՝ Աստծո (կամքի)՝ համաձայն կյանք վարելու գագաթնակետին, որպեսզի այն կարողանա փայլել նաև ուրիշների առաջ), այլ ոչ թե որկրամոլության և սննդի հանդեպ հոգատարության քողի և անգործության անկողնու տակ: Քանի որ ոչ մի սննդի մասին հոգալով զբաղված և ծուլությանը նվիրված մարդ, չի կարող բոլորի համար իր կյանքով փայլող ճրագ դարձնել:

   

Ա․ Լոպուխին

Եւ նրանց ասաց. «Մի՞թէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում: (Սինոդական թարգ․)[21]

   

    «Եվ նրանց ասաց»։ Ճրագի մասին առակը, հավանաբար,  մեկ ուրիշ ժամանակ է պատմվել։ Մարկոսն այստեղ կարծես թե ակնարկում է այդ մասին, քանզի այն  նախորդից առանձնացնում է «և նա ասաց» արտահայտությամբ, բայց, այնուամենայնիվ, այս առակը հենց այստեղ դնելն անհրաժեշտ է համարում, քանի որ այն հիանալի կերպով բացատրում է Աստծո արքայության մասին Քրիստոսի վարդապետության ճակատագիրը: Այս ուսմունքը, ինչպես ցույց է տալիս ճրագի առակը, Քրիստոսը դեռևս թաքցնում է մարդկանցից և քողարկված ձևով հաղորդում է միայն Իր աշակերտներին, բայց ժամանակի ընթացքում այն ​​պետք է բացահայտվի բոլորի համար, և հետևաբար աշակերտները պետք է հնարավորինս ուշադիր  լինեն դրա հանդեպ, որպեսզի այն հետագայում փոխանցեն ուրիշներին: Այս համեմատության բացատրությունն ընթերցի՛ր Մատթ. 5։15 համարի մեկնաբանության մեջ:
--------------------------------
[21] (Էջմիածին թարգմ․) Եւ նրանց ասաց. «Միթէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տա՞կ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում:
(Արարատ թարգմ․) Եվ նրանց ասաց. «Մի՞թե ճրագը բերվում է, որ գրվանի կամ մահճի տակ դրվի. չէ՞ որ ճրագակալի վրա պիտի դրվի։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա. Մի եթէ՝ գայ ճրա՛գ զի ընդ գրուանաւ դնիցի, կամ ընդ մահճաւք. ոչ ապաքէն ի վերայ աշտանակի դնիցի: