Մաղաքիա արք. Օրմանյան
35-41․ Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»: Թողնելով ժողովրդին՝ նրան իրենց հետ տարան նաւակով, ինչպէս նաեւ՝ միւս նաւակները, որ նրա հետ էին: Եւ մեծ հողմամրրիկ բարձրացաւ ու ալիքները նաւակի մէջ էր թափում, այնպէս որ նաւակը գրեթէ լցւում էր: Իսկ ինքը նաւախելի կողմը բարձի վրայ ննջում էր. նրան արթնացրին եւ ասացին. «Վարդապե՛տ, քեզ համար բնաւ հոգ չէ՞, որ ահա մենք կորչում ենք»: Եւ նա, արթնանալով, սաստեց հողմին եւ ասաց ծովին. «Դադարի՛ր, լռի՛ր»: Եւ հողմը դադարեց, ու մեծ խաղաղութիւն եղաւ: Եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ այդպէս վախկոտ էք. դեռեւս հաւատ չունէ՞ք»: Եւ նրանք սաստիկ վախեցան եւ միմեանց ասում էին. «Ո՞վ է արդեօք սա, որ թէ՛ հողմը, թէ՛ ծովը հնազանդւում են սրան»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:18
Թեոֆիլակտ Բուլղարացի
Այդ նոյն օրը՝ երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»:
Այս մասին Մատթեոսի (տե՛ս․ 8։23−27) պատմածը տարբերվում է Մարկոսի պատմածից։ Այն, ինչը Մատթեոսը ընդարձակ կերպով է պատմում, այս մեկը հակիրճ է ներկայացնում, և հակառակը, այն, ինչ առաջինը հակիրճ է ասում, վերջինս ավելի ընդարձակ է ներկայացնում:
Ա․ Լոպուխին
Այդ նոյն օրը՝ երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»: (Սինոդական թարգմ․)[35]
Փոթորիկը հանդարտեցնելու պատմության մեջ Մարկոսը որոշ չափով շեղվում է Մատթեոսից (տե՛ս․ 8։23): Այսպիսով՝ Մարկոսը նշում է, որ ծովի վրայով անցումը տեղի է ունեցել նույն օրը «երեկոյան», երբ Տերն առակներով երկար խոսել է մարդկանց հետ:
--------------------------------
[35] (Էջմիածին թարգմ․) Այդ նոյն օրը, երեկոյեան դէմ, աշակերտներին ասաց. «Եկէ՛ք անցնենք ծովի միւս կողմը»:
(Արարատ թարգմ․) Այդ օրը՝ իրիկնադեմին, Հիսուսն աշակերտներին ասաց. «Եկեք մյուս կողմն անցնենք»։
(Գրաբար) Եւ ասէ ցնոսա յաւուր յայնմիկ՝ իբրեւ ընդ երեկս լինէր. Եկայք անցցո՛ւք յա՛յն կողմն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: