Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 5։18

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 5:1
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի:
   
Ընդհակառակը, դիվահարը Տիրոջից Նրան հետևելու թույլտվություն էր խնդրում, քանի որ վախենում էր, որ դևերը, իրեն միայնակ գտնելով, կրկին կմտնեին իր մեջ:

   

Ա. Լոպուխին

Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի: (Սինոդական թարգ․)[18]
   
   Տերը չի մնում այս երկրում, այլ հեռանում է այստեղից, քանի որ այստեղ քարոզելու ժամանակը դեռ չէր եկել (Մարկ. 7։27): Բայց սա չի խոչընդոտում բուժված դիվահարի միջոցով ավետարանական ուսուցման սերմերը այստեղ սերմանելուն, ուստի Տերը նրան իր հետ կատարվածի մասին իր բոլոր հարազատներին հայտնելու է ուղարկում։ Կիսահեթանոսական երկրում Քրիստոս «Հրաշագործ»−ի մասին այս քարոզը չէր կարող առաջացնել մեսիական սպասման այն արտասովոր խանդավառությունը, որը հաճախ դրսևորվում էր մաքուր հրեական բնակչության շրջանում, և որը սովորաբար ավարտվում էր նրանով, որ մարդիկ ձգտում էին Քրիստոսին թագավոր հռչակել (Մատթ. 8։4):
--------------------------------
[18] (Էջմիածին թարգմ․) Եւ երբ նաւակ մտաւ, դիւահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի:
(Արարատ թարգմ․) Եվ երբ նա նավ էր մտնում, դիվահարը նրան աղաչում էր, որ նրա հետ լինի։
(Գրաբար) Եւ իբրեւ եմուտ նա ի նա՛ւն, աղաչէր զնա դիւահարն՝ զի ընդ նմա՛ իցէ: