Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 6։16

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»:

   
   Թեև շատերն էին մեռելներից հարություն առել, բայց ոչ մեկը նման հրաշքներ չէր գործել: Ինձ թվում է, որ Հերովդեսի ասածը ոգեշնչված էր և՛ փառասիրությամբ, և՛ վախով: Իսկապես, մտքով չվերահսկվող հոգին  հաճախ հակադիր կրքերի խառնուրդ է պարունակում: Այսպիսով, ըստ Ղուկաս ավետարանչի հաղորդման, ժողովրդի մեջ Քրիստոսի մասին ասում էին. «Եղիան է կամ Երեմիա կամ հին մարգարեներից մեկը» (Ղուկ․ 9:8)։ Իսկ Հերովդեսը, կարծես մյուսներից ավելի խոհեմաբար խոսելով, նրան Հովհաննես անվանեց: Հավանաբար, այն ժամանակ երբ ուրիշները նրան որպես Հովհաննես էին անվանում (քանի որ այդպես ասում էին շատերը), Հերովդեսը ինքնագովությամբ և ամբարտավանությամբ մերժում էր այդ լուրը՝ ասելով. «Ես սպանեցի Հովհաննեսին»: Մարկոսն ու Ղուկասը Հերովդեսին են վերագրում «Հովհաննեսը, որին գլուխը ես կտրեցի» (Ղուկ․ 9:9) խոսքը: Բայց երբ լուրերը զորացան, Հերովդեսն էլ ժողովրդի նման սկսեց նույն բանը խոսել:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:14
   

Թեոֆիլակտ Բուլղարացի

Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»:
   

Այս համարով սկսվող Հովհաննես Մկրտչի սպանության պատմությունը ընդհանուր առմամբ նման է Մատթեոսի ներկայացրած պատմությանը (Մատթ. 14:3−12):
   

Ա. Լոպուխին

Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»: (Սինոդական թարգ․) [16]

   

   Իսկ Հերովդեսը վախեցավ: Այս մարդն այնքան խղճալի էր, որ վախենում էր մահացածներից:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Երբ Հերովդէսը այս լսեց, ասաց. «Յովհաննէսը, որի գլուխը կտրեցի ես, սա նա՛ է. մեռելներից յարութիւն է առել»:
(Արարատ թարգ․) Եվ երբ Հերովդեսը լսեց, ասաց. «Սա Հովհաննեսն է, որին ես գլխատեցի. նա մեռելներից հարություն է առել»։
(Գրաբար) Իբրեւ լուաւ Հերովդէս, ասէ. Զորոյ՝ ե՛ս զգլուխն հատի զՅովհաննու, սա՛ է՝ նա յարեա՛ւ ի մեռելոց: