Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը: Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 6:21
Թեոֆիլակտ Բուլղարացի
Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը: Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում
«Դահիճ» անվանվում էր այն զինվորականը, որը հասարակության կողմից նշանակվել էր հանցագործներին մահապատժի ենթարկելու և սպանելու համար:
Փոխաբերական իմաստով սա հրեաների մասին է։ Նրանք կարծում են, որ գիտեն Սուրբ Գիրքը, բայց իրականում չգիտեն, որովհետև գլխատել են Հովհաննեսին, այսինքն՝ մարգարեական խոսքը, որովհետև չեն ընդունել մարգարեության Գլխին, նկատի ունեմ Քրիստոսին։ Հետևաբար, եթե նրանք ունեն մարգարեական խոսք, ապա այն ունեն առանց Գլխի, այսինքն՝ առանց Քրիստոսի:
Ա. Լոպուխին
Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը: Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում (Սինոդական թարգ․) [27]
«Զինակիր»−ը (spekoulatwr) լատիներեն բառ է, հայերեն բնագրերում «դահիճ» է): Այսպես էին անվանվում այն արքայական թիկնապահները, որոնք շրջապատում էին թագավորին նրա շրջագայությունների և խնջույքների ժամանակ (այս մասին ընթերցի՛ր նաև Սվետոնիոս, Տասներկու կայսրերի կյանքը: Կլավդիոս, XXXV): Նրանք նաև կատարում էին թագավորի այն հրամանները, որոնք առնչվում էին թագավորի կողմից դատապարտված անձանց մահապատժի ենթարկելուն:
Եթե մեկը տեսներ, թե ինչպես էին խնջույքից դեպի բանտ վազում, ապա կարո՞ղ էր արդյոք մտածել, որ հրամայվել է մարգարեին ազատել: Եթե մեկը լսեր Հերովդեսի ծննդյան տարեդարձին կազմակերպված հանդիսավոր խնջույքի և աղջկան իր ցանկությամբ ցանկացած բան ընտրելու հնարավորություն տալու մասին լուրերը, ապա կարո՞ղ էր արդյոք մտածել, որ Հովհաննեսին ազատություն տալու համար են բանտ ուղարկել։ Իրապես, ի՞նչ ընդհանրություն կա դաժանության և խնջույքի, մահվան և հաճույքի միջև: Խնջույքի ժամանակ տրված հրամանի համաձայն՝ հենց նույն կերուխումի ընթացքում էլ մարգարեն ճանկվում է գլխատման համար, որի իմաստը բոլորովին էլ նրան ազատելու ցանկության մեջ չէր, (այլ ընդհակառակը)՝ նրան սրով սպանելու և գլուխը սկուտեղի վրա բերելու:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Եւ թագաւորը իսկոյն դահիճ ուղարկեց ու հրամայեց բերել Յովհաննէսի գլուխը: Եւ սա գնաց գլխատեց նրան բանտում:
(Արարատ թարգ․) Թագավորն իսկույն դահիճ ուղարկեց և հրամայեց Հովհաննեսի գլուխը բերել։ Եվ նա գնաց ու բանտում գլխատեց նրան։
(Գրաբար) եւ առաքեաց վաղվաղակի թագաւորն՝ դահիճ, եւ հրամայեաց բերե՛լ զգլուխն նորա: Եւ չոգա՛ւ գլխատեաց զնա ի բանտին.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: