Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։23

Մաղաքիա արք. Օրմանյան

Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:13
   

Օգոստինոս Երանելի

Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»:
   
   Ո՞րն է Տիրոջ՝  «իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18:8) խոսքերի իմաստը։ Նա դա ասում է կատարյալ հավատքի մասին:Նման հավատը երկրի վրա հազվադեպ է հանդիպում: Այնուամենայնիվ, Տիրոջ Եկեղեցին լի է հավատով, քանի որ ո՞վ կմտնի դրա մեջ, եթե դրանում հավատ չլինի: Ո՞վ սարեր չի տեղափոխի, եթե հավատը կատարյալ լինի (Մատթ. 17:20, 21:21): Նայի՛ր հենց առաքյալներին: Մի՞թե նրանք կթողնեին իրենց ունեցած ամեն ինչը,  կխախտեին դարի հույսերը, կհետևեին Տիրոջը, եթե նրանց հավատը մեծ չլիներ: Եվ այնուամենայնիվ, եթե նրանց հավատը կատարյալ լիներ, ապա նրանք Տիրոջը չէին ասի. «Ավելացրո՛ւ մեր հավատը» (Ղուկ. 17:5): Ուշադրությո՛ւն դարձրեք երկուսին էլ՝ հավատին և դրա անկատարությանը: Երբ հայրը բժշկման համար բերում է չար դևից բռնված որդուն, Տերը նրան հարցնում է, թե արդյո՞ք նա հավատում է, հայրն էլ  պատասխանում է. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը»: Հավատքը դրսևորվում է, երբ նա ասում է. «Հավատում եմ, Տե՛ր»։ Իսկ անկատար հավատը դրսևորվում է, երբ նա ասում է. «...օգնի՛ր իմ անհավատությանը» (Եբր. 10:22):
... Երբ հավատը չի բավարարում, աղոթքը կորչում է: Ո՞վ է աղոթում այն ​​բանի համար, ինչին ինքը չի հավատում: Այսպես էլ երանելի առաքյալը, խրախուսելով աղոթքը, ասում է. «Ամեն ոք, ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Գործք․ 2:21,  Հռոմ. 10:13): Ցույց տալով, որ հավատքը աղոթքի աղբյուր է (առվակը չի հոսի, եթե դրա աղբյուրը չորանա), նա ասում է. «Իսկ ինչպե՞ս նրանք կանչեն Նրան, Ում չհավատացին» (Հռոմ. 10:14): Հետևաբար, պետք է հավատանք, որ աղոթենք (Մարկ. 11:24, Մատ․ 21:22), և պետք  է սկսենք աղոթել, որպեսզի հավատը, որով աղոթում ենք, չսպառվի:
   

Ա․ Լոպուխին

Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»: (Սինոդական թարգմ․) [23]
   
    Հայրը հասկանում է Քրիստոսի խոսքերի մեջ պարունակվող նախատինքը և սկսում է խոստովանել իր հավատի պակասը՝ խնդրելով Քրիստոսին հավատի մեջ զորացնել իրեն:
---------------------------------------
[23] (Էջմիածին թարգ․) Երեխայի հայրը իսկոյն աղաղակեց եւ ասաց. «Հաւատում եմ, օգնի՛ր իմ անհաւատութեանը»:
(Արարատ թարգ․ գլ. 24) Այդժամ տղայի հայրն աղաղակեց ու արտասուքով ասաց. «Հավատում եմ, Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը»։
(Գրաբար) Եւ վաղվաղակի աղաղակեա՛ց հայր մանկանն՝ եւ ասէ. Հաւատա՛մ, աւգնեա՛ անհաւատութեանս իմում: