Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։25

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ մեռաւ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 9:13
   

Գրիգոր Պալամաս

Եւ չար ոգին ճչաց, ուժգին ցնցեց նրան ու դուրս ելաւ. եւ պատանին մեռելի պէս եղաւ, այն աստիճան, որ շատերը ասացին, թէ մեռաւ:
   
    Աղաղակի առկայության փաստը չի հակասում դևի համր լինելու հանգամանքին, քանզի խոսքի հասկացությունը  ինչ–որ հասկանալի բանի դրսևորումն է, մինչդեռ ճիչն անհոդաբաշխ ձայն է: Դևի ամբողջ չարությունը հայտնի դարձնելու համար  թույլատրվում է, որ նա մարդուն այդ աստիճան ցնցի և նրան գրեթե մահվան վիճակի հասցնի: