Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 9։32

Մաղաքիա արք. Օրմանյան

32-36. Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: Եւ նրանք լուռ էին մնում, որովհետեւ ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը: Եւ երբ նստեց, կանչեց Տասներկուսին ու նրանց ասաց. «Եթէ մէկն ուզում է առաջին լինել, բոլորից վերջինը եւ բոլորի սպասաւորը պիտի լինի»: Եւ մի մանուկ վերցնելով՝ կանգնեցրեց նրանց մէջ եւ նրան իր գիրկն առնելով՝ նրանց ասաց. «Ով այսպիսի մանուկներից մէկին ընդունում է իմ անունով, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ոչ թէ ինձ է ընդունում, այլ նրան, ով ինձ ուղարկեց»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:1
   

Ա․ Լոպուխին

Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»: (Սինոդական թարգմ․) [32]
   
   Մարկոսը նշում է, որ Քրիստոս աշակերտների հետ այս զրույցն ունենում է Կափառնայումում: Ամենայն հավանականությամբ, ավետարանիչը, որը Կափառնայումի մասին հիշատակում է միայն Գալիլեայում Քրիստոսի գործունեության բացման պատմության մեջ (Մարկ. ​​1։21, ​​2։1), այժմ այն բանի համար է այս քաղաքի մասին հիշում, որպեսզի ակնարկի, որ Քրիստոսի՝  Գալիլեայի գործունեությունը մոտենում է իր ավարտին: Տերը, ըստ Մարկոսի ներկայացման, ցանկանում է վերջին պատիվը մատուցել Սիմոնի տանը, որտեղ նա միշտ ջերմ ընդունելություն է գտել:

   «Հարցրեց նրանց»։ Այսպիսով՝ սրանից պարզ է դառնում, որ աշակերտների հարցին, որի մասին հայտնում է Մատթեոսը (տե՛ս 18։1), նախորդում է այն հարցը, որով Քրիստոս է դիմում նրանց: Մարկոսի պատմությունից ակնհայտ է դառնում, որ աշակերտները միմյանց հետ վիճում էին այն մասին, թե իրենցից ով է ավելի մեծ: Նրանց լռությունը վկայում է այն բանի մասին, որ նրանք ամաչում են՝ գիտակցելով, որ իրար մեջ իրենց վարած զրույցը, ամեն դեպքում, հայտնի է Քրիստոսին: Աշակերտները լռությամբ, այսպես ասած, Նրա առաջ խոստովանեցին իրենց մեղքը:
---------------------------------------
[32] (Էջմիածին թարգմ․) Եկաւ Կափառնայում եւ, երբ տուն մտաւ, աշակերտներին հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»:
(Արարատ թարգմ․ գլ. 33) Հիսուսը Կափառնաում եկավ և երբ տուն մտավ, նրանց հարցրեց. «Ճանապարհին իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։
(Գրաբար)  Ե՛կն ի Կափառնաում. եւ իբրեւ եմուտ ի տուն, հարցանէ՛ր զնոսա, զի՞նչ վիճէիք զճանապարհայն ընդ միմեանս: