Սուրբ Հովհան Ոսկեբերան
42-43. Շուշանը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ո՛վ դու հավիտենական, ծածկագե՛տ Աստուած, որ գիտես ամեն ինչ նախքան դրանց տեղի ունենալը: Դու գիտես, որ սուտ են վկայում իմ մասին. ահա ես մեռնում եմ, ես, որ չեմ արել այն, ինչով նրանք ամբաստանում են ինձ:
Ահա՛, նաև Շուշանին էին արդեն դեպի մահ տանում, և ոչ մի տեղից օգնություն չկար: Երբ նա տեսնում է, որ մարդկանցից օգնություն ստանալու հնարավորություն չկա, իր միտքը դարձնում է երկնքում գտնվող հավատարիմ վկային, արթուն Աչքին և բացականչում է.․․
Հիպոլիտոս Հռոմեացի
42-44. Շուշանը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ո՛վ դու հավիտենական, ծածկագե՛տ Աստուած, որ գիտես ամեն ինչ նախքան դրանց տեղի ունենալը: Դու գիտես, որ սուտ են վկայում իմ մասին. ահա ես մեռնում եմ, ես, որ չեմ արել այն, ինչով նրանք ամբաստանում են ինձ:
Իրապես, Նա լսում է բոլորին, ովքեր մաքուր սրտից են Աստծուն դիմում։ Իսկ ովքեր նենգությամբ և կեղծավորությամբ են դիմում, Նա շրջում է Իր երեսը:
Ա. Լոպուխին
Շուշանը բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Ո՛վ դու հավիտենական, ծածկագե՛տ Աստուած, որ գիտես ամեն ինչ նախքան դրանց տեղի ունենալը:(Սինոդական թարգ․)[42]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 1(13):1
--------------------------------
[42](Էջմիածին թարգ․) Շուշանը բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Ո՛վ դու յաւիտենական, ծածկագէ՛տ Աստուած, որ գիտես ամէն ինչ՝ նախքան դրանց տեղի ունենալը:
(Արարատ թարգ․)
(Գրաբար) ԶԱղաղակեա՛ց ՛ի ձայն բարձր Շուշան ՝ և ասէ. Աստուած յաւիտենական ծածկագէտ, որ գիտես զամենայն յառաջ քան զլինել նոցա.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: