Դանիելի մարգարեության մեկնություն 12(11):16

Ա․ Լոպուխին

 «Եվ ով որ գնա նրա մոտ, նրա կամքի համաձայն պիտի գործի, և ոչ ոք չի կանգնի նրա առաջ. և նա բանակատեղի պիտի կանգնեցնի փառավոր երկրում, ու այն պիտի տառապի նրա ձեռքում»։ (Սինոդական թարգ․)[16]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 12(11):14
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) եւ նա, ով կը մտնի նրա մօտ, կը կատարի նրա կամքը, եւ ոչ մէկը չի լինի, որ կանգնի նրա դէմ: Նա պիտի մնայ Սաբիմի երկրում, եւ երկիրը պիտի տառապի նրա ձեռքից:
(Արարատ թարգ․ 11։6) Եվ նրա դեմ եկողն իր կամքի համաձայն պիտի վարվի, և նրա առաջ կանգնող չի լինելու։ Նա փառավոր երկրում պիտի կանգ առնի, և դրա ոչնչացումը նրա ձեռքում պիտի լինի։
(Գրաբար) Եւ արասցէ ի մտանելն իւրում առ նա զկամս իւր. և ո՛չ ոք իցէ որ ունիցի զդէմ նորա. և կացցէ յերկրին Սաբիմայ, և վախճանեսցի ի ձեռս նորա։