Դանիելի մարգարեության մեկնություն 14:2

Կիպրիանոս Կարթագենացի

2-5․ Բաբելացիները Բէլ անունով մի կուռք ունէին, եւ օրական նրան բաժին էր ընկնում տասներկու արդու ընտիր ալիւր, քառասուն ոչխար եւ վեց մանր գինի։ Թագաւորը պաշտում էր նրան եւ միշտ գնում ու երկրպագում էր նրան։ Բայց Դանիէլը իր Աստծուն էր երկրպագում։ Թագաւորն ասաց նրան. «Դու ինչո՞ւ չես երկրպագում Բէլին»։ Դանիէլն ասաց. «Որովհետեւ ձեռակերտ կուռքեր չեմ պաշտում, այլ ՝ կենդանի Աստծուն, երկնքի եւ երկրի Արարչին, որ իշխանութիւն ուրնի բոլոր մարմնաւոր էակների վրայ»։ Թագաւորն ասաց նրան. «Իսկ Բէլը քեզ կենդանի Աստուած չի՞ թւում, չե՞ս տեսնում, ամէն օր որքան է ուտում եւ խմում»։
   
   Ասվում է (Մատթ․ 10։19, 20), որ այդ ժամանակ պահանջվող խոսքն ու պատասխանը մեզ տրվում է վերից, և որ ոչ թե մենք ենք այդ ժամանակ խոսում, այլ Հայր Աստծո Հոգին, Ով, առանց նահանջելու և առանց խոստովանողներից հեռանալու, Անձամբ է խոսում և փառավորվում մեր մեջ: Այսպես էլ Դանիելը, Բել կուռքին երկրպագելու պարտադրանքի պարագայում, որին այդ ժամանակ պաշտում էին ժողովուրդը և թագավորը, գտնվելով իր Աստծու պաշտպանության ներքո, լիակատար հավատով և ազատությամբ խոսեց ու ասաց. «Ես ձեռակերտ կուռքեր չեմ պաշտում, այլ կենդանի Աստծուն, երկնքի և երկրի Արարչին»:

   

Ա. Լոպուխին

«Բաբելոնացիները Բել անունով մի կուռք ունեին, և օրական նրան բաժին էր ընկնում քսան մեծ չափի ցորենի ալյուր, քառասուն ոչխար և վեց չափ էլ գինի»։ (Սինոդական թարգ․)[2]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 14:65
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Բաբելացիները Բէլ անունով մի կուռք ունէին, եւ օրական նրան բաժին էր ընկնում տասներկու արդու ընտիր ալիւր, առասուն արեն
(Արարատ թարգ․)
(Գրաբար) Եւ էին կուռք մի Բաբելացւոց անուն Բէ՛լ. և ելանէր ի նմա ռոճիկ՝ աւուր միոջ, նաշիհ՝ երկոտասան արդու. և քառասուն ոչխար. և գինի վեց մար։