Սրբ. Հովհան Ոսկեբերան (†407)
Միւս գազանների իշխանութիւնը վերացուեց, եւ կեանքի երկարութեան որոշակի ժամանակ տրուեց նրանց:
Չնայած նրանց զորությունը սպառվեց, բայց կյանքը մնաց: «Իմ աչքերի առաջ գազանը սպանվեց, և նրա մարմինը ջախջախվեց ու այրվելու համար հանձնվեց կրակին»: Սրանով կատարյալ ոչնչացման մասին է խոսվում:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Եվ մնացած գազաններից էլ վերցվեց նրանց իշխանությունը, ու նրանց կյանքերը երկարացվեցին միայն մի որոշ ժամանակով ու ժամանակահատվածով»։ (Սինոդական թարգ․) [12]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 8(7):11
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Միւս գազանների իշխանութիւնը վերացուեց, եւ կեանքի երկարութեան որոշակի ժամանակ տրուեց նրանց:
(Արարատ թարգ․ 7։12) Իսկ մնացած գազաններից վերցվեց նրանց իշխանությունը. մի եղանակ ու մի ժամանակ նրանց կյանքերը երկարացվեցին։
(Գրաբար) Եւ այլոց գազանացն իշխանութիւն փոփոխեցաւ. և երկայնութիւն կենաց տուաւ նոցա մինչև’ի ժամանակ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: