Սուրբ Եփրեմ Ասորի
Թագավորը իր ներքինապետ Ասփանէզին ասաց, որ գերի իսրայելացիների միջից, թագավորական տոհմից և ազնվականներից։
«Թագավորն իր ծեր ներքնապետ Ասփանեզին ասաց»՝ ներքնապետը նաև Ավիզեր էր անվանում:
Ա. Լոպուխին
3-4․ «Եվ թագավորն իր ներքինապետ Ասփենազին ասաց, որ նա բերի Իսրայելի որդիներից, թագավորական և իշխանական սերնդից»: [3] «Մարմնական արատներ բնավ չունեցող, գեղեցկադեմ և ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ և հանճարեղ, թագավորական պալատներում պաշտոնավարելու կարողություն ունեցող պատանիների և նրանց սովորեցնի քաղդեացիների գիրն ու լեզուն»։ (Սինոդական թարգ․)
Արքունիքում որոշ ազնվական հրեա–գերի երիտասարդների կրթելու մասին Նաբուգոդոնոսորի հրամանը բացառիկ երևույթ չէ ասորաբաբելոնյան միապետների պատմության մեջ: Որևէ երկիր նվաճելիս նրանք հաճախ էին գերեվարում ազնվական ծագում ունեցող փոքրահասակ տղաների, արքունիքում նրանց գերազանց դաստիարակություն էին տալիս պետության բարձրաստիճան պաշտոնյաների երեխաների հետ, իսկ հետագայում նրանց ոչ միայն պետական ծառայության մեջ համապատասխան պաշտոններ էին տալիս, այլև նրանց դարձնում էին ամբողջ տարածաշրջանների կառավարիչներ: «Իմ պալատում մի փոքրիկ շան նման մեծացած Բաբելոնացի Բելիբին,– իր գրություններից մեկում ասում է Սենեքերիմը,– ես նշանակեցի Աքքադի Սումիր քաղաքում՝ որպես տիրակալ»: Նման երեխաների կրթության համար ասորական և բաբելոնական թագավորների ապարանքներին կից ստեղծվել էին հատուկ դպրոցներ, որոնցում դասավանդվող առարկաների մասին կարող ենք դատել վերջերս բացահայտված Աշուրբանիպալի նինվեական գրադարանի նյութերից: Այստեղ ընդգրկված սալիկները պարունակում են այբուբենի, քերականության, պատմության ձեռնարկներ, քաղդեո–թուրանական բառարան, հնագույն արձանագրությունների բառարան, ասորական հոմանիշների և ամբողջական արտահայտությունների բառարան, իրավական բովանդակությամբ գրություններ, տեղեկություններ տարբեր աստվածների էպիտետների (մակդիր), հատկությունների ու հիմնական տաճարների մասին, դիցաբանական բովանդակություն ունեցող հատվածներ և այլն: Այս ամբողջ գիտելիքների և տեղեկատվության ամբողջականությունը հնարավորինս համապատասխանում է Դանիել մարգարեի գրքի վերաբերյալ եղած այն նշումներին, որ նա կրթվել է «քաղդեացիների գրքերով և լեզվով», այսինքն՝ բաբելոնական գիտության լեզվով: Արքայական հրամանի կատարումը հանձնարարվում է «ներքնապետ» Ասփանեզին, որը ոչ թե բառացիորեն ներքինի էր, այսինքն՝ ամորձատված, այլ արքունիքի բարձրագույն պաշտոնյաներից մեկն էր (Ծննդ. 37։36, Գ Թագ. 22։9, Դ Թագ. 20։18, 25։19, Ես. 39։7): Նա էր հսկում թագավորական արքունիքում ապրող և ծառայող բոլոր մարդկանց: Հենց նա էր ազնվական ծագում ունեցող գերեվարված երիտասարդներից ընտրում ապագա արքունական պաշտոնյա լինելու համար պատրաստվող պատանիներին, որոնք իր անմիջական ենթակայության տակ էին:
--------------------------------
[3] (Էջմիածին թարգ․) Թագաւորը իր ներքինապետ Ասփանէզին ասաց, որ գերի իսրայէլացիների միջից, թագաւորական տոհմից եւ ազնուականներից
(Արարատ թարգ․1։3) Եվ թագավորն իր ներքինապետ Ասփանեզին ասաց, որ բերի Իսրայելի որդիներից, թագավորական սերնդից և իշխանազուններից
(Գրաբար) Եւ ասէ թագաւորն ցԱզփանէս ներքինապետ իւր, ածել յորդւոց գերութեանն Իսրայէլի, և’ի զաւակէ թագաւորութեանն, և’ի Պարթևաց,
Պատմամշակութային մեկնություն
Ասփանեզ ներքնապետը: Նույն տիտղոսը կրում էր նաև Սենեքերիմի կողմից Եզեկիայի մոտ ուղարկված երեք ներկայացուցիչներից մեկը (այս մասին ընթերցի՛ր նաև Դ Թագ. 18։17 համարի մեկնաբանությունը): Ներքինների մասին ընթերցի՛ր նաև Ես․ 56։4–5 համարների մեկնաբանությունները:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: