Սուրբ Եփրեմ Ասորի
Առանց արատի, դեմքով գեղեցիկ, ամեն իմաստութեան խելահաս, գիտութեանը հմուտ, խելացիութեամբ օժտված ը թագավորական պալատում սպասավորելու ունակ մանուկներ բերի և սովորեցնի նրանց քաղդեացիների լեզուն և դպրությունը:
Հպարտությունից և ունայնությունից դրդված թագավորը հրամայում է իր կողմից գերված թագավորների և իշխանների տոհմերից ընտրել գեղեցիկ տղամարդկանց, որպեսզի նրանք ոչ միայն ծառայեն իր մոտ, այլև լինեն ներքինիներ ու քաղդեացիների լեզուն սովորեն:
Ա. Լոպուխին
«Մարմնական արատներ բնավ չունեցող, գեղեցկադեմ և ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ և հանճարեղ, թագավորական պալատներում պաշտոնավարելու կարողություն ունեցող պատանիների և նրանց սովորեցնի քաղդեացիների գիրն ու լեզուն»։ (Սինոդական թարգ․) [4]
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 2(1):3
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) առանց արատի, դէմքով գեղեցիկ, ամէն իմաստութեան խելահաս, գիտութեանը հմուտ, խելացիութեամբ օժտուած եւ թագաւորական պալատում սպասաւորելու ունակ մանուկներ բերի եւ սովորեցնի նրանց քաղդէացիների լեզուն եւ դպրութիւնը:
(Արարատ թարգ․1։4) ֆիզիկական արատ բնավ չունեցող և գեղեցկադեմ, ամեն իմաստության հմուտ ու գիտության տեղյակ և հանճարեղ, թագավորական պալատի մեջ պաշտոնավարելու կարողություն ունեցող պատանիների և նրանց սովորեցնի քաղդեացիների գիրն ու լեզուն։
(Գրաբար) մանկունս անարատս՝ գեղեցիկս երեսօ՛ք, և խելամուտս ամենայն իմաստութեան՝ և հմուտս գիտութեան, մտավարժս հանճարով՝ և զօրաւորս, կա՛լ’ի տաճարին առաջի թագաւորին. և ուսուցանել նոցա դպրութիւն, և զլեզու Քաղդէացւոց։
 Պատմամշակութային մեկնություն
Ծառայությունը թագավորի մոտ: Այս երիտասարդներին ուսուցանվող գիտությունները նրանց թագավորական ծառայությանը պատրաստելու նպատակ ունեին: Պալատական դառնալուց հետո նրանք կարող էին ծառայել որպես դպիրներ, խորհրդականներ, իմաստուններ, դիվանագետներ, նահանգապետեր կամ թագավորական ընտանիքի անդամների անձնական սպասավորներ: Մ.թ.ա. VII դարի ասորական արքաներին ուղղված նամակներում պալատական խորհրդականների հինգ դասեր են նշվում՝ աստղագուշակ, գուշակ, հմայող (այս տերմինն օգտագործվում է այն մարդկանց համար, որոնք 20–րդ համարում համեմատվում են Դանիելի հետ), բժիշկ և սգացող: Սովորաբար յուրաքանչյուր մասնագետ մի քանի մասնագիտություն ուներ: Տաղանդավոր օտարերկրացիների ներգրավումը իրենց սեփական մշակույթը հարստացնելու և գալիք սերունդների համար դրա բարգավաճումն ապահովելու նպատակ ուներ: Նրանց ստացած գիտելիքներն ու հմտությունները պետք է ծառայեին բաբելոնացիներին, այլ ոչ թե նրանց թշնամիներին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: