Դանիելի մարգարեության մեկնություն 3(2):15

Սուրբ Հովհան Ոսկեբերան

«Ինչո՞ւ արքայի կողմից արձակվեց այդ խիստ հրամանը»: Եվ Արիոքը այդ բանը հայտնեց Դանիելին:
   
   «Այդ հրամանը,– ասում է նա,– չունի ո՛չ հիմք, ո՛չ առիթ և ո՛չ էլ պատշաճություն. այդպիսի մարդկանց մենք անամոթ ենք անվանում»:

   Նայի՛ր նրա հանդգնությանը: «Ինչո՞ւ,– ասում է,– արձակվեց այդ խիստ հրամանը»: Ինձ թվում է, որ նա ինչպես այդ հրամանի դատապարտմամբ, այնպես էլ փորձանքից դուրս գալու միջոց գտնելու խոստմամբ, նույնիսկ նախքան երազի բովանդակությունը ներկայացնելը, ետ պահեց թիկնազորի պետին  սպանելուց։
   

Ա. Լոպուխին

«Եվ հարցրեց Արիովքին, որը զորեղ էր թագավորի առաջ. «Թագավորի այս սարսափելի հրամանն ինչի՞ համար է»։ Այդ ժամանակ Արիովքն ամեն բան պատմեց Դանիելին»։  (Սինոդական թարգ․) [15]
   
Տե՛ս Դանիելի մարգարեության մեկնություն գլուխ 3(2):13
--------------------------------
[15] (Էջմիածին թարգ․) «Ինչո՞ւ արքայի կողմից արձակուեց այդ խիստ հրամանը»: Եւ Արիոքը այդ բանը յայտնեց Դանիէլին:
(Արարատ թարգ․ 2։15) Թագավորի պաշտոնյա Արիովքին ասաց. «Թագավորի այս խիստ հրամանն ինչի՞ համար է»։ Այդ ժամանակ Արիովքը Դանիելին իմացրեց եղելությունը։
(Գրաբար) եհա՛րց զնա և ասէ. Վասն է՞ր ել հրամանդ այդ խիստ յերեսաց արքայի։ Եւ յայտնեաց զբանն Արիովք Դանիելի։