Երեմիայի մարգարեության մեկնություն 13:22

Ա. Լոպուխին

«Եվ եթե ասես քո սրտում. «Ինչու՞ սա պատահեց ինձ հետ». քո անօրինությունների շատության պատճառո՛վ բացվեցին քո քղանցքները, մերկացան քո գարշապարները»։ (Սինոդակ. թարգմ.) [22]
 
 Երուսաղեմը պատկերվում է ազնվական կնոջ պատկերի ներքո, որը, իհարկե, երկար հագուստ էր կրում,  որի փեշը հանկարծ բարձրանում է:
---------------------------------------

[22] (Էջմիածին) (Էջմիածին թարգմ.)  Եւ եթէ քո սրտում ասես՝ «Ինչո՞ւ պատահեց այս բանը ինձ հետ», ապա դա եղաւ քո բազում անիրաւութիւնների պատճառով, քանի որ քո քղանցքները բացուեցին քո յետեւից՝ խայտառակելով քեզ:

(Արարատ թարգմ.) Եվ եթե քո սրտում ասես. Այս բաներն ինչո՞ւ են ինձ հանդիպել. քո անօրենության շատությունից բացվեցին քո քղանցքները, բռնության ենթարկվեցին քո գարշապարները։

(Գրաբար) եւ եթէ ասիցես ի սրտի քում, թէ ընդէ՞ր պատահեաց ինձ այս. վասն բազմութեան անիրաւութեան քոյ՝ յայտնեցաւ յետուստ քո խայտառակեալ զկրկունս քո։