Սրբ. Եփրեմ Ասորի (†373)
Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավի պես է. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։
Մարգարեն դատապարտում է նրանց, ովքեր անօրինությամբ և անարդարությամբ են հարստություն ձեռք բերում։ Նա ասում է, որ այդպիսի հիմարությունները կբացահայտվեն նրանց կյանքի վերջում, և առակի տեսքով խրատ է առաջարկում։ Կաքավը ուրիշ կաքավների բներից ձվեր է գողանում, նստում է դրանց վրա, տաքացնում և ճտեր է հանում: Բայց մեծանալով և փետրավորվելով՝ ճտերը հենց լսում են իրենց իրական մայրերի ձայները, գնում են նրանց հետևից և որպես օտարի` թողնում են իրենց լույս աշխարհ բերողին, և թեև վերջինս կանչում է նրանց, սակայն նրանք չեն լսում նրա ձայնը: Եվ մարգարեն, ինչպես նախկինում էր Հուդայի իշխաններին մարդկային զորությանը չվստահել հրահանգել, այնպես էլ այստեղ է ասում, որ նրանց խաբեությամբ և նենգությամբ դիզված ունեցվածքը իրենց մոտ չի մնա, այլ նրանց ձեռքերից կանցնի իրենց թշնամիների՝ բաբելոնացիների ձեռքը: Հետևաբար, ապարդյուն է նրանց հարստությանը ապավինելը, քանի որ այն օգուտ չի բերի և չի փրկի բաբելոնացի գիշատիչներից: Մեկ այլ իմաստով՝ սա կարող է առնչվել նաև Նաբուգոդոնոսորին, որին մարգարեն նախկինում անվանում է լեզուներ (կամ ազգեր) ոչնչացնող (Եր. 4:7), և այժմ նրա մասին ասում է, որ նա անարդարությամբ է իր ունեցվածքը դիզել, ուստի նրանից կվերցվի այն, ինչը նենգությամբ է հափշտակել, և նրա վախճանը անփառունակ կլինի: Այդպես էլ պատահում է Նաբուգոդոնոսորին, որը թալանում էր տիեզերք, և երկրի ժողովուրդներից հավաքված օգուտներով մեծացնում էր իր ունեցվածքը, սակայն հետագայում նա կորցնում է բանականությունը և դառնում է դաշտային կենդանիների նման ու նրանց հետ ապրում է անտառներում: Կամ էլ մարգարեն կանխատեսում է, որ նույնը տեղի կունենա նաև Նաբուգոդոնոսորի թոռան՝ Բաղդասարի հետ, որովհետև նրա ունեցվածքը, որը հավաքվել էր ամբողջ երկրից, նրանից կանցնի մարերին ու պարսիկներին, իսկ նա կսպանվի, ու նրա թագավորական քաղաքն էլ կկործանվի:
Ա. Պ. Լոպուխին (†1904)
«Կաքավը նստում է այն ձվերի վրա, որոնք ինքը չի ածել. այդպիսին է անիրավությամբ հարստություն ձեռք բերողը. այն կլքի նրան իր օրերի կեսին, և նա հիմար կմնա իր վախճանի ժամանակ»։ (Սինոդակ. թարգմ.) [11]
Այն ժամանակվա պատկերացումների տեսանկյունից, որոնք կարող են նաև չհամընկնել գիտական ուսումնասիրությունների հետ, այստեղ մարգարեն խոսում է օտար ձվեր հավաքող կաքավի մասին։
---------------------------------------
[11] (Էջմիածին թարգմ.) Կաքաւը ձայն տուեց, հաւաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպէս էլ նա, ով անարդար ճանապարհով հարստութիւն է դիզում, իր օրերի կէսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգայ իր անմտութիւնը:
(Արարատ թարգմ.) Անիրավությամբ հարստություն դիզողն իր չածածը թխսող կաքավի պես է. այն իր օրերի կեսին կլքի նրան, և իր վերջում հիմար կլինի։
(Գրաբար) Ձայն արար կաքաւ. ժողովեաց զոր ոչ իւր ծնեալ։ որ ժողովէ զմեծութիւն առանց
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: