Սուրբ Եփրեմ Ասորի
եւ եթէ այն ազգը դարձի գայ իր չարութիւններից, որոնց մասին խօսեցի, - ես եւս կը զղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց նկատմամբ:
Ինչպես խեցեգործն է կավից իրեն անհրաժեշտ անոթը պատրաստում, ճիշտ այդպես էլ Աստծու համար դժվար չէ փոխել իրավիճակը և նրանց վշտից դեպի ուրախություն փոխադրել:
Ա. Լոպուխին
«Բայց եթե այդ ժողովուրդը, որի մասին Ես ասացի դա, դարձի գա իր չար գործերից, Ես էլ կհրաժարվեմ այն չարիքից, որը խորհել էի անել նրան»։ (Սինոդական թարգ․) [8]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:1
-----------------------------------------
[8](Էջմիածին թարգմ.) եւ եթէ այն ազգը դարձի գայ իր չարութիւններից, որոնց մասին խօսեցի, - ես եւս կը զղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց նկատմամբ:
(Արարատ թարգմ.) և եթե այդ ազգը, որի դեմ ես խոսել եմ, իր չարությունից դարձի գա, ես էլ կհրաժարվեմ այն չարիքից, որ խորհել էի նրան անել։
(Գրաբար) եւ դարձցի ազգն այն ի չարեաց իւրեանց զոր խօսեցայ ի վերայ նոցա, զղջացայց եւ ես ի վերայ չարեացն զոր խորհեցայ առնել նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: