Սուրբ Եփրեմ Ասորի
Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հաւաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք որդեզուրկ այրիներ դառնան, նրանց տղամարդիկ մահուամբ կոտորուեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մէջ:
Այս բառերը պետք է հասկանալ մարգարեական խոսքի իմաստով, այլ ոչ թե այն նշանակությամբ, որ ցանկացած մարդու պես նաև մարգարեն է ախտոտված բնության գրավչության պատճառով վրեժ պահանջում։ Ճիշտ իմաստն այն է, որ մարգարեն հայտնությամբ կա՛մ ամբարիշտների համար արժանի դատաստան է կանխագուշակում, կա՛մ էլ միայն սպառնում է։ Այսպիսին է նաև նմանատիպ այլ մարգարեությունների ճշմարիտ իմաստը, որոնք ամեն օր Երեմիան համառ և անսասան կերպով հաղորդում էր մարդկանց:
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հաւաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք որդեզուրկ այրիներ դառնան, նրանց տղամարդիկ մահուամբ կոտորուեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մէջ:
Այնուհետև մարգարեն աղոթում է նրանց ծանր պատժի համար, քանի որ այդպիսիններին կործանում էր սպասում: Բազմիցս դավերի ենթարկվելով հանդերձ՝ նա չդադարեց հորդորել, սակայն հաջողություն չունեցավ:
Մարգարեն աղոթում է ոմանց կատարյալ ոչնչացման համար, որպեսզի նրանք իրենց գոյությամբ ուրիշներին վնաս չպատճառեին: Նաև խնդրում է, որ այնպիսի լաց լինի, որ այդ դժբախտությունները ակնհայտ լինեն:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:20
Ա. Լոպուխին
«Ուստի նրանց որդիներին սովի՛ մատնիր և նրանց սրի՛ հանձնիր. նրանց կանայք թող անզավակ ու այրի դառնան, և նրանց ամուսինները թող մահվան մատնվեն, և նրանց երիտասարդները թող սրով սպանվեն պատերազմում»։ (Սինոդական թարգ․) [21]
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 18:18
-----------------------------------------
[21](Էջմիածին թարգմ.) Դրա համար էլ նրանց որդիներին սովի՛ մատնիր, հաւաքի՛ր ու սրի ձե՛ռքը տուր նրանց. թող նրանց կանայք որդեզուրկ այրիներ դառնան, նրանց տղամարդիկ մահուամբ կոտորուեն, իսկ նրանց երիտասարդները սրով ընկնեն պատերազմի մէջ:
(Արարատ թարգմ.) Ուստի նրանց որդիներին սովի՛ մատնիր և նրանց սրի ձե՛ռքը հանձնիր, որպեսզի նրանց կանայք որդեկորույս ու այրի դառնան, և նրանց ամուսինները մահվան մատնվեն, նրանց երիտասարդները՝ պատերազմում սրով խոցվածներ։
(Գրաբար) Վասն այնորիկ տուր զորդիս նոցա ի սով, եւ ժողովեա զնոսա ի ձեռս սրոյ. եղիցին կանայք նոցա անորդիք եւ այրիք, եւ արք նոցա եղիցին կոտորեալք մահուամբ, եւ երիտասարդք նոցա անկեալք սրով ի պատերազմի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: