Երեմիայի մարգարեության մեկնություն 19:11

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Եվ ասա՛ նրանց. Այսպես է ասում Զորությունների Տերը. "Այս ժողովրդին և այս քաղաքը այսպես պիտի կոտրեմ, ինչպես որ մեկը կոտրում է բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել։ Եվ թաղելու տեղ չլինելու պատճառով Տոփեթում պիտի թաղեն"։
   
    Հասցված հարվածի անբուժելի լինելու պատճառով Ես ձեզ փրկության հույսեր չտվեցի, և ոչ էլ ասացի, որ կվերադարձնեմ ժողովրդին, և դուք գերության ու թագավորության չեք հասնի: Ես ձեզ զրկում եմ նաև  այս մխիթարությունից. կտրում եմ նաև այս հույսը:
    Քանի որ նրանք այդ վայրը (այսինքն՝ Երուսաղեմը) բարձր էին գնահատում և  ակնածանքով Աստծո պես պատիվ էին մատուցում, ոչ մի պիղծ բան չէին բերում, ուստի այդ վայրը մեռելներով լցնել է սպառնում:
   

Ա. Լոպուխին

«Եվ ասա՛ նրանց. «Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այսպես պիտի կոտրեմ այս ժողովրդին և այս քաղաքը, ինչպես որ կոտրվեց բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել, և նրանց պիտի թաղեն Տոփեթում` թաղելու տեղ չլինելու պատճառով»: (Սինոդակ. թարգմ.)[11]
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն  գլուխ 19:1
---------------------------------------
[11] (Էջմիածին թարգմ.) ու կ՚ասես նրանց. այսպէս է ասում ինձ Զօրութիւնների Տէրը. «Նոյն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպէս որ փշրւում է խեցեղէն ամանը, որն այլեւս չի կարող վերականգնուել: Եւ թող նրանք թաղուեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով:
(Արարատ թարգմ.) Եվ ասա՛ նրանց. Այսպես է ասում Զորությունների Տերը. "Այս ժողովրդին և այս քաղաքը այսպես պիտի կոտրեմ, ինչպես որ մեկը կոտրում է բրուտի անոթը, որն այլևս չի կարող նորոգվել։ Եվ թաղելու տեղ չլինելու պատճառով Տոփեթում պիտի թաղեն"։
 (Գրաբար) և ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ ցիս Տէր զօրութեանց. Ա՛յդպէս խորտակեցից զժողովուրդդ զայդ՝ և զքաղաքդ, որպէս խորտակի աման խեցեղէն, որ ո՛չ կարիցէ միւսանգամ բժշկել. և ‘ի Տափէ՛թ թաղեսցին առ ‘ի չգոյէ՛ տեղի թաղելոյ: