Ա. Լոպուխին
«Եվ Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոփեթի տեղի պես անմաքուր կլինեն, քանի որ բոլոր տների կտուրներին խունկ են ծխում երկնքի բոլոր զորքերի համար և հեղման ընծաներ են մատուցում օտար աստվածներին»։ (Սինոդակ. թարգմ.)[13]
Ամբողջ Երուսաղեմը կպղծվի այնպես, ինչպես Տափեթի ձորն է պղծվելու՝ դրանում ցաքուցրիվ եղած սպանված հրեաների դիակներով:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 19:1
---------------------------------------
[13] (Էջմիածին թարգմ.) Ու թող Երուսաղէմի տներն ու Յուդայի երկրի թագաւորների տները դառնան սպանութեան վայր այն պղծութիւնների պատճառով, որ կատարեցին բոլոր տներում, որտեղ, նրանց տանիքների վրայ, խունկ էին ծխում երկնքի բոլոր զօրութիւններին եւ նուէրներ ընծայաբերում օտար աստուածներին»»:
(Արարատ թարգմ.) Երուսաղեմի տները և Հուդայի թագավորների տները Տոփեթի տեղի պես անմաքուր կլինեն. այն բոլոր տների պատճառով, որոնց կտուրներին խունկ են ծխել երկնքի բոլոր զորքերի համար և թափելու նվերներ են մատուցել օտար աստվածներին»։
(Գրաբար) եւ եղիցին տունք Երուսաղէմի եւ տունք թագաւորացն Յուդայ՝ իբրեւ զտեղի սպանելոց. վասն պղծութեանց զոր արարին յամենայն տունս, յորս արկանէին խունկս ի վերայ տանեաց իւրեանց՝ ամենայն զաւրութեանց երկնից, եւ նուիրէին նուէրս աստուածոց աւտարաց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: