Սուրբ Հովհան Ոսկեբերան
Բայց դու, ո՛վ Զորությունների Տեր, որ փորձում ես արդարին, որ տեսնում ես սիրտն ու միտքը, թող տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։
Սա այն բանի համար եմ ասում, որ Աստծո «մի՛ աղոթեք» խոսքը լսելով և մարգարեի աղոթելը տեսնելով՝ մարդուն Աստծուց ավելի մարդասեր չհամարե՛ք, այլ իմանաք, որ մարդը Աստծու մարդասիրությանը նույնիսկ չի էլ կարող մոտենալ: Թեև մարդը գիտի, որ ինքը ապահովության ու խաղաղության մեջ կլինի, սակայն մի չնչին վիրավորանքից անհանգստանում և վիրավորվում է, իսկ Աստված ամեն օր անարգվում և զորեղ ու դաժան նախատինքի է ենթարկվում:
Ա. Լոպուխին
«Զորությունների՛ Տեր, Դու փորձում ես արդարին և տեսնում ես ներքինն ու սիրտը: Թող որ ես տեսնեմ Քո վրեժխնդրությունը նրանց նկատմամբ, որովհետև ես Քեզ եմ հանձնել իմ դատը»։ (Սինոդակ. թարգմ.) [12]
---------------------------------------
[12] (Էջմիածին թարգմ.) Ո՛վ Զօրութիւնների Տէր, որ արդար ես կշռում, քննում ես սրտերն ու երիկամները, այնպէս արա, որ տեսնեմ քո վրէժխնդրութիւնը նրանցից. չէ՞ որ իմ աղերսանքը ես քեզ յայտնեցի:
(Արարատ թարգմ.) Բայց դու, ո՛վ Զորությունների Տեր, որ փորձում ես արդարին, որ տեսնում ես սիրտն ու միտքը, թող տեսնեմ քո վրեժխնդրությունը նրանցից, որովհետև իմ դատը քեզ եմ հանձնել։
(Գրաբար) Եւ Տէր զաւրութեանց որ կշռես զիրաւունս՝ եւ քննես զսիրտս եւ զերիկամունս, տեսից առ ի քէն զվրէժխնդրութիւն ի վերայ նոցա. զի առ քեզ յայտնեցի զաղերս իմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: