Ա. Լոպուխին
«Այդ ժամանակ Փասուրը խփեց Երեմիա մարգարեին և նրան դրեց տանջարանում, որը գտնվում էր Բենիամինի վերին դարպասի մոտ՝ Տիրոջ տանը»։ (Սինոդակ. թարգմ.)[2]
«Բենիամինի դարպասներ»–ը կոչվում էին վերին, հավանաբար այն պատճառով, որ դրանք տանում էին ներքին (այս բակը կոչվում էր քահանայական) բակից դեպի արտաքին գավիթը, իսկ առաջին բակը երկրորդից բարձր դիրքում էր: Կամ, միգուցե, դրանք այդպես են անվանվել, որպեսզի տարբերվեն քաղաքի դարպասներից, որոնք ևս «Բենիամին»–ի էին կոչվում (Եր. 17:19):
---------------------------------------
[2] (Էջմիածին թարգմ.) Պասքորը հարուածեց Երեմիա մարգարէին եւ արգելափակեց նրան բանտում, Բենիամինի դարպասի մօտ, Տիրոջ Տան վերնայարկում:
(Արարատ թարգմ.) Եվ Փասուրը խփեց Երեմիա մարգարեին և նրան դրեց տանջարանում, որ Բենիամինի Վերին դարպասում Տիրոջ տանն էր։
(Գրաբար) Եւ եհար Պասքովր զԵրեմիա մարգարէ, եւ արգել զնա ի վերնադրանդն. որ էր ի դրանն Բենիամինի, ի վերնատանն որ էր ի տան Տեառն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: