Սուրբ Հովհան Ոսկեբերան
Երուսաղէմի մարգարէների մէջ աւելի զարհուրելի բաներ տեսայ, քանզի նրանք շնանում ու գնում էին սուտ աստուածների յետեւից եւ զօրավիգ դառնում չար ձեռքերին, որպէսզի ոչ մէկը յետ չդառնայ իր չար ճանապարհից: Ամէնքն ինձ համար Սոդոմ եղան, իսկ նրա բնակիչները՝ Գոմոր»:
(«Սուտ մարգարեներ» արտահայտության փոխարեն) եբրայերեն տեքստն ունի «խառնակված» (πεφυρμένα), այսինքն՝ ոչ մի ճշմարիտ բան չասող և փառամոլությունից բխած խոսքեր ասող, արտահայտությունը։ Մարգարեն սա Սամարիայում եղած սուտ մարգարեների հետ համեմատելով է ասում, քանի որ նրանք, չնայած անօրինական կերպով, բայց, ըստ երևույթին, ինչ–որ կարգով էին խոսում՝ որպես զոհասեղան ունեցողներ, հորթերին երկրպագողներ և ինչ–որ այլ տեսանելի պարկեշտության հետևողներ: Իսկ սրանք անօրինությամբ գերազանցեցին նրանց չարությանը: Նրանք թույլ չէին տալիս, որ Աստծո երկյուղը հաստատվի ունկնդիրների հոգում, ոչնչացնում էին ավելի լավը դառնալու յուրաքանչյուր առիթ և բոլոր մարդկանց չարության մեջ էին պահում:
Նրանք մարդկանց ոչ միայն չար գործերից հեռու մնալ չեն սովորեցրել, այլ նաև նրանց չարի մեջ հաջողության հասնել են օգնել: Սա ո՞ւմ չի կարող սովորեցնել:
Երկրի տեսքը ամբողջովին այրված մարմնի նման տհաճ ու սարսափելի է:
Ա. Լոպուխին
«Բայց Երուսաղեմի մարգարեների մեջ մի սարսափելի բան եմ տեսնում. նրանք շնանում են և ընթանում են ստությամբ, զորացնում են չարագործների ձեռքերը, որպեսզի ոչ ոք հետ չդառնա իր չարությունից. նրանք բոլորն Ինձ համար Սոդոմի պես են, և նրա բնակիչները՝ Գոմորի պես»։ (Սինոդական թարգմ.) [14]
«Նրանք բոլորը», այսինքն՝ Երուսաղեմի բնակիչները։ Սա երևում է հետևյալ զուգահեռ արտահայտությունից՝ «նրա բնակիչները»:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 23:9
-----------------------------------------
[14](Էջմիածին թարգմ.) Երուսաղէմի մարգարէների մէջ աւելի զարհուրելի բաներ տեսայ, քանզի նրանք շնանում ու գնում էին սուտ աստուածների յետեւից եւ զօրավիգ դառնում չար ձեռքերին, որպէսզի ոչ մէկը յետ չդառնայ իր չար ճանապարհից: Ամէնքն ինձ համար Սոդոմ եղան, իսկ նրա բնակիչները՝ Գոմոր»:
(Արարատ թարգմ.) զորացնում, որ ոչ ոք իր չարությունից հետ չդառնա. նրանք բոլորն ինձ համար Սոդոմի պես են, իսկ նրա բնակիչները՝ Գոմորի պես»։
(Գրաբար) Եւ իմարգարէսն Երուսաղէմի տեսի արհաւիրս. զի շնային եւ երթային զհետ ստութեանց, եւ աւգնական լինէինձեռաց չարաց, առ ի չդառնալոյ իւրաքանչիւր ումեք ի ճանապարհէ իւրմէ չարէ։ Եղեն ինձ ամենեքին իբրեւզՍոդոմ, եւ բնակիչք նորա իբրեւ զԳոմոր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: