Սուրբ Հովհան Ոսկեբերան
Այդ ողջ երկիրը կը վերածուի աւերի ու ապականութեան, նրա բնակիչները եօթանասուն տարի կը ծառայեն այդ ցեղերին եւ բաբելացիների արքային:
Մարդասեր լինելով՝ նա յոթանասուն տարին հաշվում է ոչ թե տաճարի ավերումից մինչև գերությունից վերադարձը, այլ տաճարի ոչնչացումից մինչև կառուցումն ընկած ժամանակահատվածը: Իսկ նրա ասածը հետևյալն է. նախքան յոթանասուն տարին լրանալը վերադարձրեց նրանց, և այդ վերադարձի ժամանակն էլ որպես գերության շրջան հաշվեց: Երբ չկա ո՛չ տաճար, ո՛չ քահանա, ո՛չ զոհասեղան և ո՛չ էլ զոհ, ապա ինչո՞վ է այս ժամանակը տարբերվում գերություն շրջանում ապրած կյանքից: Եվ սա Նրա մարդասիրության գործն է: Ուստի Դարեհի օրոք, երբ վերադարձից արդեն այսքան ժամանակ էր անցել, յոթանասուն տարին լրացնելու համար ասում է «Տե՛ր Ամենակալ, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի երկրի քաղաքներին, որոնց յոթանասուն տարի է, ինչ անտես ես արել» (Զաք. 1:12)։ Նույնն էլ անում է պատժի դեպքում և ասում. «Մարդկանց կյանքը թող լինի հարյուր քսան տարի» (Ծննդ. 6:8), և նրանք ապրում են հարյուր տարի (այսինքն՝ չեն հասնում 200 տարեկան հասակի): Նույնն էլ անում է հարության ժամանակ, քանի որ ասում է, որ երեք օր և երեք գիշեր երկրի ընդերքում կլինի (Մատթ. 12:40) և երրորդ օրը վեր կկենա: Բայց դա, իհարկե, մարդասիրության գործ է, իսկ սրանում ինչպիսի՞ մարդասիրություն է դրսևորվում: Ինչո՞ւ երրորդ օրը հարություն տվեց: Որպեսզի հաստատի, որ նա մահացել է: Դրա համար շատ բան է արվում: Ինչո՞ւ նա նույնը չարեց, ասելով, որ երկրի ընդերքում կլինի երեք օր և երեք գիշեր: Արդյո՞ք այն բանի համար, որ մարմինը չապականվի: Ի՞նչ, արդյո՞ք չէր կարող պահպանել այն: Կարող էր, սակայն ցանկանում էր հաստատել, որ բնությունը ոչ մի օտար բան չուներ: Ոմանք ասում են, որ դա աշակերտների համար է արել, որպեսզի ամրապնդի նրանց տկարությունը: Հետևաբար չէին սպասում, որ Նա անձամբ կհայտնվեր իրենց, սակայն բարի լուրով գոհացնում և հանգստացնում է նրանց միտքը: «Գնացե՛ք,– ասում է,– իմ եղբայրնե՛ր» (Հովհ. 20:17): Անմիջապես հայտնվելով՝ նա կարող էր ավելի լավ հաստատել ասվածը, բայց նա այդպես արեց, որպեսզի պատրաստի աշակերտների լսողությունը: «Քանի որ դեռ չէին հասկացել գրվածքը, թե՝ մեռելներից պետք է հարություն առնի» (Հովհ. 20:9): Ուստի որոշումներ կայացնելիս նրանք ստիպված էին ենթարկվել համընդհանուր կարծիքին, որոնք կարող էին դժգոհություն առաջացնել մարդկանց մեջ: Երբ աղետներով է սպառնում, կարճացնում է ժամանակը և օգտագործում է արվեստը (σοφάνει), իսկ երբ օրհնությունների մասին է խոսում, երկարեցնում է այն: Թվերով չսահմանվող, ավելին՝ մարդու համար անհայտ օրհնություններ է տալիս: Ոչ մի տեղում օրհնությունները սահմանափակում չունեն դրանց չափը կախված է յուրաքանչյուրի տրամադրվածությունից, սակայն աղետները մշտապես սահման ունեն: «Այդ երկիրը,– ասում է,– հավիտյանս հավիտենից տվել եմ ձեզ» (5): Այստեղ ոչ մի սահման ակնառու չէ, իսկ երբ գերության է ուղարկում, ժամանակ է սահմանում, ուստի տե՛ս. առաջին գերության տևողությունը 400 տարի է, երկրորդինը՝ 30, երրորդինը՝ 73, իսկ Քրիստոսից հետո՝ հավիտենական: Այս տարիների մասին հիշում է Դանիելը:
Ա. Լոպուխին
«Եվ այս ամբողջ երկիրն ամայի ու սարսափ կդառնա. և այս ժողովուրդները պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին յոթանասուն տարի»։ (Սինոդական թարգմ.) [11]
Մարգարեն ճշգրտորեն որոշում է հրեաների՝ բաբելոնացիներին հպատակ լինելու տևողությունը: Աստծո կողմից դրա համար սահմանվել է յոթանասուն տարի: Ակնհայտ է, որ մարգարեն տարիները հաշվում է՝ սկսած 605 թվականից, երբ մինչև այս հաշվման օրերը Պաղեստինը ղեկավարող Նաբուգոդոնոսորը Նեհաո փարավոնի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ դառնում է Հրեաստանի և շրջապատող երկրների տիրակալը՝ նույնիսկ մինչև այդ երկրներ արշավելը կամ հասնելը: Ստրկության ավարտը Երեմիան համարում է 539 թվականին տեղի ունեցած Բաբելոնի անկումը կամ էլ մ.թ.ա. 537 թվականին Կյուրոսի կողմից արձակված հրամանագիրը (երկրորդն ավելի ընդունելի է): Այսպիսով՝ ընդհանուր առմամբ լինում է մոտ յոթանասուն տարի (ճշգրիտ՝ 68): Այս պարագայում 70 թիվը նաև խորհրդանշական իմաստ ունի, քանի որ այն 7–ի տասնապատիկն է, ինչպես նաև Սուրբ Գրքի լեզվով այս երկու թվերը միասին նշանակում են «ամբողջականություն»: Իհարկե, Նաբուգոդոնոսորն աստիճանաբար ուրիշ ազգերի էլ է ստրկացնում, բայց մարգարեն այս ստրկության ժամանակի և տևողության ճշգրիտ նշումն անհրաժեշտ չի համարում:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 25:1
---------------------------------------
[11](Էջմիածին թարգմ.) Այդ ողջ երկիրը կը վերածուի աւերի ու ապականութեան, նրա բնակիչները եօթանասուն տարի կը ծառայեն այդ ցեղերին եւ բաբելացիների արքային:
(Արարատ թարգմ.) Եվ այս ամբողջ երկիրն ավերակ ու ամայի կդառնա, և այս ազգերը յոթանասուն տարի պետք է ծառայեն Բաբելոնի թագավորին։
(Գրաբար) եւ կորուսից ի դոցանէ զձայն ուրախութեան եւ զձայն ցնծութեան, եւ զձայն փեսայի եւ զձայն հարսին. զձայն երկանի եւ
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: